Ե՞րբ են սկսվելու ամանորյա արձակուրդները Մառնեուլիի մանկապարտեզներում

Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում ամանորյա արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 30-ից։



Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի մանկապարտեզների միությունից հայտնեցին, որ մանկապարտեզներում ամանորյա արձակուրդները կտևեն երկու շաբաթ։

Ուսումնական հաստատություններում ամանորյա արձակուրդները կավարտվեն 2023 թվականի հունվարի 15-ին։

Մառնեուլիի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ գործում է 14  մանկապարտեզ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google