Մառնեուլիի մշակույթի կենտրոնը համերգ կանցկացնի ի աջակցություն Անի Նոզաձեի
Փետրվարի 7-ին Մառնեուլիի մշակույթի տան համերգասրահում տեղի կունենա համերգ ի աջակցություն  Անի Նոզաձեի։ «Անիի համար»՝ այսպես է կոչվում մշակույթի կենտրոնի նախատեսած միջոցառումը, որը կմեկնարկի ժամը 18:00-ին։

«Անին մշակույթի կենտրոնի կարկառուն անդամ է։ Մեր մարգարիտ! Նա տարիներ շարունակ եղել է «Red Carpet» խմբի հաջողակ վոկալիստը, մինչ օրս նա շարունակում է ակտիվորեն մասնակցել մշակութային կենտրոնի և ընդհանրապես քաղաքապետարանի կարևոր նախագծերին, ինչի համար անչափ հպարտ և շնորհակալ ենք նրան։ Նա մեծ նպատակներ ունի։Նա անկախ, կայացած երաժիշտ է և շարունակում է առաջադիմել մասնագիտորեն։ «Ձայնի հաջող մեկնարկը դրա վառ օրինակն է։ Այսօր նա մեր աջակցության կարիքն ունի։ Դրական լիցքեր ուղարկելով հնարավորինս շուտ վերադառնա իր  ընտանիք, աշխատանքին, ընկերներին: Այս միջոցառմամբ մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ նրան պատմել, թե որքան կարևոր է մեզ համար.- որ,, մենք այստեղ ենք և սպասում ենք,- "Ռադիո Մառնեուլիին" ասել է մշակույթի կենտրոնի ղեկավար Նատո Շավիշվիլին։

Համերգին ներկա գտնվել ցանկացողները տոմսերի ամրագրման համար դիմեն Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոն (Մառնեուլի, Ռուսթավելի փողոց N108):
կամ զանգահարել 577961872 հեռախոսահամարով։

Անի Նոզաձեն մեկ ամսից ավելի հիվանդանոցում է իշեմիկ կաթվածով։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google