Ներքին գործերի նախարարությունը Մառնեուլիում մեկ անձի է ձերբակալել՝ անչափահասի հարկարաբար նշանելու համար

Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է մի անձի, ով մեղադրվում է 15-ամյա աղջկան հարկադրաբար  նշանադրելու մեջ։

Տեղեկությունը «Ռադիո Մառնեուլի» հաստատել են ՆԳՆ-ից և հայտնել, որ աղջիկն այժմ ապահով վայրում է։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ և 150-րդ հոդվածներով։

126-րդ հոդվածը վերաբերում է բռնությանը, իսկ 150-րդ հոդվածը՝ հարկադրանքին։

Ռադիո Մառնեուլիի տեղեկություններով՝ նա անչափահասի ընտանիքի անդամ է։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Aktual.ge-ն, Մառնեուլիում անհետացել է 15-ամյա մի աղջիկ։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին։ Դեռահասին բռնի ուժով են նշանադրել, ինչի պատճառով 15-ամյա աղջիկը փախել է տնից։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google