Մառնեուլիի ամերիկյան անկյունը հայտարարում է դասընթաց քիմիայի, կենսաբանության և կենսաքիմիայով հետաքրքրվող երիտասարդների համար.

Մառնեուլիի «Ամերիկյան անկյունը» նոր նախագիծ է սկսում։

Անվճար երկամսյա դասընթացին կարող են մասնակցել քիմիայի, կենսաբանության և կենսաքիմիայով հետաքրքրված 14-18 տարեկանները։ Ինչպես Ռադիո «Մառնեուլիի» հետ զրույցում ասաց ամերիկյան անկյան համակարգող Մելե Գուլիևան, դասընթացի ընթացքում աշակերտները  կկարողանան սեփական ձեռքերով ռեակցիաներ վարել, աշխատել ցանցում, լուծել խնդիրներ և սովորել բարձր մակարդակի քիմիա-կենսաքիմիա։

«Մառնեուլիի ամերիկյան անկյունը, ի թիվս այլ ուղղությունների, նախագծեր է իրականացրել նաեւ սոցիալական ուղղությամբ։ Կարծում ենք, որ այս ուղղությամբ նախագծերի իրականացումը շատ կարևոր է, քանի որ մենք թույլ ենք տալիս մեր երիտասարդներին ներգրավվել գործընթացում և ոչ ֆորմալ կրթության միջոցով ստանալ ավելի խորը և հետաքրքիր տեղեկատվություն այս առումով։ Այս նախագծի շրջանակներում երիտասարդները հնարավորություն կունենան ինքնուրույն թեստեր անցկացնել և գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Երիտասարդներին խորհուրդ ենք տալիս բաց չթողնել այս հնարավորությունը»

STEM դասընթացին ընդունելությունը հնարավոր է գրանցման հատուկ ձևով։

Գրանցվեք նշված հղումով

Մեծ թվով դիմումներ ստանալու դեպքում գրանցման ձևը վաղաժամկետ կփակվի։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები