Դամիա-Գիաուրարխի հանրային դպրոցում տեղի է ունեցել միջոցառում ՝ նվիրված Անկախության տոնին

Մայիսի 23-ին Դամիա-Գիաուրարխի  հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Վրաստանի Անկախության օրվան։ Միջոցառմանը ներկա էին Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամ Ադիլ Կուրբանովը, քաղաքապետարանի ներկայացուցիչ Ամիրասլան Ամիրասլանովը, դպրոցի և մանկապարտեզի ուսուցիչները, հրավիրված հյուրեր և գյուղացիներ։

Անկախության օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էին Մալեիկա Նագիեւան, Սաիդա Կուրբանովազը և Դամիա-Գիաուրարխի մանկապարտեզի դաստիարակ Նազլի Աշիգովան։

«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մալեիկա Նագիեւան ասում է, որ միջոցառումն իրենց համար հիշարժան էր, և իրենք հետագայում էլ կշարունակեն միջոցառումներ անցկացնել։

Նշենք, որ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդն ընդունել է Պետական ​​անկախության ակտը։ Նոյ  Ժորդանիայի գլխավորությամբ առաջին դեմոկրատական ​​հանրապետությունը գոյատևեց երկու տարի՝ մինչև Խորհրդային Միության կողմից նվաճվելը։ Այն ժամանակ Վրաստանի անկախությունը ճանաչեցին եվրոպական առաջատար երկրները։ Վրաստանը վերականգնեց իր անկախությունը 70 տարի անց՝ 1991թ. ապրիլի 9-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/marneulifm.ge/public_html/templates/default/html/com_content/article/default.php on line 166
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები