Վրաստանի անկախության 105-րդ տարեդարձի կապակցությամբ Մառնեուլիի քոլեջում տեղի ունեցավ համերգ

Վրաստանի անկախության վերականգնումից 105 տարի է անցել։ Այս  կապակցությամբ Մառնեուում տարբեր միջոցառումներ են անցկացվում։



Նման միջոցառումներից մեկը մայիսի 24-ին տեղի ունեցավ Մառնեուլիի  քոլեջում։ Միջոցառումը մեկնարկեց Վրաստանի պետական ​​օրհներգով և քոլեջի բակում դրոշի բարձրացմամբ։ Այնուհետեւ ելույթով հանդես եկավ քոլեջի տնօրեն Մհիր Բայրամովը, ով ողջունեց հյուրերին։ Նա նշել է, որ Վրաստանն արդեն անկախ երկիր է։ Այդ իսկ պատճառով կարևոր է նմանատիպ միջոցառումների անցկացումը երիտասարդների կրթության համար։ Նա հույս ունի, որ երիտասարդները կկարողանան պաշտպանել երկրի անկախությունը և այս ազատությունը փոխանցել գալիք սերունդներին։

Մասնակցում էին Վրաստանում Ադրբեջանի դեսպանի օգնական Էլդար Բայրամովը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներ և հրավիրված հյուրեր։

Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչ Էլդար Բայրամովը խոսել է Վրաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնման մասին։ Իր ելույթի ժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանի նման, Ադրբեջանը նույնպես անկախություն է ձեռք բերել 1918թ. Բայրամովն ասել է, որ մենք երբեք չպետք է մոռանանք այս թիվը և պետք է պաշտպանենք մեր անկախությունը։

Խորհրդարանական Զաուր Դարգալին  նույնպես շնորհավորել է  Անկախության օրվա առթիվ։

«Չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին այսօր աշխարհում և տարածաշրջանում, մեր պետությունը պաշտպանում է իր անկախությունը, խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը երկրի ներսում և առաջ է շարժվում ճիշտ քայլերով։ - ասում է Դարգալին։

Մառնեուլիի հանրային քոլեջի մենեջեր Լաման Բայրամովան շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին և նշեց, որ քոլեջը կշարունակի նմանատիպ միջոցառումներ իրականացնել նաև ապագայում։

Նշենք, որ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդն ընդունել է Պետական ​​անկախության ակտը։ Նոյ Ժորդանիայի գլխավորությամբ առաջին դեմոկրատական ​​հանրապետությունը գոյատևեց երկու տարի՝ մինչև Խորհրդային Միության կողմից նվաճվելը։ Այն ժամանակ Վրաստանի անկախությունը ճանաչեցին եվրոպական առաջատար երկրները։ Վրաստանը վերականգնեց իր անկախությունը 70 տարի անց՝ 1991թ. ապրիլի 9-ին։
"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 


Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/marneulifm.ge/public_html/templates/default/html/com_content/article/default.php on line 166
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google