Մառնեուլցի ձյուդոյիստը Պրահայի Եվրոպայի գավաթի հաղթող է
Մառնեուլցի ձյուդոիստ Կոտե Կապանաձեն Պրահայի Եվրոպայի գավաթի
հաղթող է։ Տեղեկությունը տարածում է տեղական ինքնակառավարումը
ֆեյսբուքյան էջում։
«73 կգ քաշային կարգում Մառնեուլիի ձյուդոիստ Կոտե Կապանաձեն
եզրափակիչ խաղում հաղթեց գերմանացի Ֆիլիպ Դրեքսլերին և նվաճեց
չեմպիոնի տիտղոսը։ Նշված մրցաշարում Վրաստանի պատիվը պաշտպանում են 37
տղամարդ և 6 կին ձյուդոիստներ։ Մառնեուլիի քաղաքապետարանը
շնորհավորում է Կոտեին հաղթանակի համար»,- գրում է
Մառնեուլիի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում։
Պրահայում հունիսի 3-4-ը կայացել է Եվրոպայի երիտասարդական գավաթի
խաղարկությունը:
Լուսանկարը՝ Իպոն• Ippon
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան