Մայիսին Մառնեուլիում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել
Մայիսին Մառնեուլիում օձի խայթոցի երկու դեպք է գրանցվել։
Տեղեկությունը "Ռադիո Մարնեուլի"-ին հաստատել են
բուժհաստատություններում։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Geo
Hospitals»-ի ղեկավարը, մեկ շաբաթ առաջ իրենց կլինիկա է եկել սողունի
խայթոցից տուժած անձ, ով ստացել է համապատասխան բուժում և շուտով
դուրս է գրվել տուն։
Սողունի խայթոցով մեկ հիվանդ դիմել է Մառնեուլիի «Ավերսի»
կլինիկա։ Ինչպես մեզ հայտնեցին բուժհաստատությունում, հիվանդը
պատվաստվել է և դուրս գրվել տուն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան