Մառնեուլիում 3 մանկապարտեզ կառուցելը կարժենա 10,416,000 լարի
Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը մրցույթ է հայտարարել Մառնեուլիում երեք մանկապարտեզների կառուցման համար։ Մառնեուլի քաղաքում,  Ծերեթելի և Շուլավերի գյուղում, 10 մլն 416 հազար լարիով կկազմակերպվեն 180 երեխայի համար  կրթական հաստատություններ։ Գումարի 100%-ը ֆինանսավորվում է պետական ​​բյուջեից։

Ապրիլի 13-ին Մունիցիպալ զարգացման հիմնադրամը հայտարարեց 12,000,000 լարիով շինարարական աշխատանքների կատարման պետական ​​գնումների մրցույթ՝ հիմնվելով երեք մանկապարտեզի  նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատրաստման վրա: Դրան մասնակցել է մեկ ընկերություն՝ «Մեգա Գրին Գարդենս համատեղ ձեռնարկություն»-ը, որը գործակալությանը առաջարկել է աշխատանքները կատարել 10,416,000 լարիով։ Այս փուլում պայմանագիրը կնքվում է նշված հայտատուի հետ։ Մատակարարը պարտավոր կլինի աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 18 օրացուցային ամսվա ընթացքում։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մանկապարտեզի շենքը պետք է նախատեսված լինի 180 երեխայի համար (յոթ խումբ) և պետք է  ներառի (բայց կարող է չսահմանափակվել) հետևյալը 
  • - խմբասենյակ 25 երեխայի համար [հանդերձարան, խաղ/ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց, մինի խոհանոց (շվեդական սեղան)
  • - Տնօրենի սենյակ
  • - անձնակազմի սենյակ;
  • - սանհանգույց անձնակազմի համար;
  • - լոգարան
  • - օժանդակ (գյուղատնտեսական) պահեստ;
  • - Սրահ (երաժշտական ​​և ֆիզիկական դաստիարակության համար), գույքագրման պահեստով
  • - սննդի կետ
  • - բժշկական սենյակ/մեկուսարան
  • - արդուկի սենյակ
  • - լվացքասենյակ
  • - սպիտակեղենի պահեստարան
  • - հավաքարարի սենյակ սանհանգույցով և ախտահանող պահարանով
  • - սանիտարական հանգույց հաշմանդամություն ունեցող անձանց համար
  • - կենտրոնական մուտքի խորդանոց
  • - Դահլիճ;
  • - անվտանգության սենյակ;
Նախագծումը սկսելուց առաջ մատակարարը պետք է քաղաքապետարանի հետ ճշտի տեղեկատվությունը մանկապարտեզի շենքում երեխաների կոնկրետ խմբի համար ննջասենյակ կազմակերպելու անհրաժեշտության մասին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google