Տվեք մեզ հնարավորություն ստեղծելու մեր երկրի եվրոպական ապագան.
Քվեմո Քարթլիի քաղաքացիական հատվածի մի մասի դիմումը
կառավարությանը։
Մենք՝ Քվեմո Քարթլիի տարածաշրջանում աշխատող հասարակական
կազմակերպություններս և քաղաքացիական ակտիվիստներս, հայտարարությունը
ստորագրողներս, կտրականապես դեմ ենք օտարերկրյա ազդեցության մասին
«ռուսական օրենքի» հաստատման հերթական փորձին։ Օրենքի նախագիծը
Վրաստանում քննադատական կարծիքը ճնշելու, անկախ ԶԼՄ-ների և
քաղաքացիական սեկտորի աշխատանքը դադարեցնելու բացահայտ փորձ է, և
միևնույն ժամանակ
դրա նպատակը մարդկանց միմյանց դեմ հանելն է։
Մեր տարածաշրջանում կան բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք իրականացվում
են հասարակական և քաղաքացիական հատվածների կողմից։ Միասին մասնակցում
ենք դասընթացների, սեմինարների, միասին գնում ենք ճանաչողական
շրջագայությունների, համատեղ կայացնում ենք կարևորագույն որոշումները՝
ի շահ երկրի և տարածաշրջանի։
Այս ամենն անում ենք դոնորների օգնությամբ։ Մեր համատեղ
գործունեության վառ օրինակն են դոնոր կազմակերպությունների
աջակցությամբ մեր կողմից ֆինանսավորվող կարևոր նախաձեռնությունները
հանրային հատվածի համար։ Այս համագործակցությունը հաճախ դրսևորվում է
ցերեկային խնամքի կենտրոնների, դպրոցների, մանկապարտեզների, խմելու
ջրի օբյեկտների վերականգնմամբ, էկոհանգույցների կառուցմամբ և խոցելի
խմբերին տարբեր տեսակի աջակցությամբ։ Օգնության և աջակցության առումով
մենք կդիտարկենք այն կառուցողական և արդարացված քննադատությունը, որ
ստանում են այս գերատեսչությունները մեզանից։
«Ռուսական օրենքը» նորից օրակարգ մտցնելով՝ դուք առաջին հերթին
կանխում եք փոխգործակցության պրակտիկան, նպաստում եք մասնատմանն ու
օտարմանը։
Սա տեսանելի է դարձնում, թե ինչպես եք բաժանվել քաղաքացիներից,
հատկապես մեզանից, ովքեր ապրում են մարզերում։
Դուք տեսանելի եք դարձնում ձեր վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ,
հատկապես, երբ ստիպում եք պետական պաշտոնյաներին սոցցանցերում ստեր
տարածել՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը և հաճախ հակադրելով
նրանց իրենց գործընկերների, համաքաղաքացիների և նույնիսկ ընկերների
դեմ։ Այո, ռուսական օրենքը ռուսական երազանք է։ Սա փորձ է թույլ
չտալու, որ ԵՄ-ն մեզ ընդունի եվրոպական ընտանիք։ Ռուսական կանոններով
ու օրենքներով մենք պետք է միայն օկուպանտներին ու նորից մեր
ազատությունը, արժանապատվությունն ու երկիրը խլելու համար։
Ուստի այսօր «ռուսական օրենքի» ընդունումը համարժեք է ռուսական տանկի
համար ճանապարհ բացելուն։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում չդառնալ այս
երկրի դավաճանները։ Տվեք մեզ հնարավորություն ականատես լինելու
մեր երկրի եվրոպական ապագային:
Ստորագրող կազմակերպություններ ՝
- Քվեմո Քարթլի մեդիա – QvemoQartli.ge
- Նազարլոյի համայնքային կենտրոն
- Շահումյան համայնքային կրթական կենտրոն
- Գործընկերություն հանուն հավասարության
հոգեվերականգնողական կենտրոն
- Բոլնիսի հայորդաց տուն
- KazretiPress.ge
- Բոլնիսի լեզվի տուն
- 24 news.ge
- Gundelik
- Մասնագիտական - անհատական և մասնագիտական զարգացման
կենտրոն
- Առաջին եվրոպացի
- Սերունդների հզորացման ցանց
- Համայնքային ռադիո «Մառնեուլի»
- Մարտկոփի երիտասարդական կենտրոն
- ISFED-ի Քվեմո Քարթլիի գրասենյակ
- Մառնեուլի Ժողովրդավարական Ներգրավման
Կենտրոն
- Հանդիպման վայր Դմանիսի
- Բոլնիսի կանանց համայնքային ռադիո WW
- Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ
- Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոն
(CEAC)
- Քաղաքացիական գործունեության և տարածաշրջանային զարգացման
կենտրոն
- Համերաշխության կենտրոն
- ԱԱԻՊ «Սիկա»
- Էկո կենտրոն
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան