Մառնեուլիի քաղաքապետարանը աճուրդով վաճառում է քաղաքապետարանին պատկանող հողատարածքը
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումն օտարում է քաղաքապետարանին պատկանող հողատարածքը։ Մառնեուլիի քաղաքապետարանը Մառնեուլի քաղաքում, Ռուսթավելի փողոցում, 201 քմ. ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհման աճուրդը հայտարարել է դեկտեմբերի 2-ին և այն  կավարտվի դեկտեմբերի 16-ին։

Վաճառվող հողամասը գտնվում է Մառնեուլի քաղաքում՝ Ռուսթավելի և Գիորգաձե փողոցների խաչմերուկում։ Գիորգաձեի թիվ 1 բնակելի շենքի դիմաց։

«Հողամասը գտնվում է Մառնեուլի քաղաքում՝ Ռուսթավելի փողոցում, և դրա մակերեսը կազմում է 201 քմ․ մետր։
Հողամասում գծային կառույցի առկայության դեպքում գնորդը պարտավոր է իր միջոցներով ապահովել թույլտվությունների ստացումը և հաղորդակցության փոխանցումը:
-  նշված է աճուրդի նկարագրության մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանը որպես աճուրդի մեկնարկային գին նշել է 50 250 լարի։ Առևտրային հայտի գինը 2 512 լարի է և 50 թետրիս:

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը նույն տարածքում երկրորդ հողամասն օտարելու աճուրդ էր հայտարարել։ Երկրորդ հողամասը նույնպես գտնվել է Ռուսթավելի-Գիորգաձե փողոցների խաչմերուկում՝ ճամփեզրին։
Աճուրդի նկարագրության մեջ նշվում է, որ հողամասի որոշակի
մակերեսը կամայական օգտագործողի սեփականությունն է:
Նշված հողամասի օտարման համար հայտարարված աճուրդը դադարեցվել է Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« იანვარი 2025 »»
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12