Մառնեուլիի քաղաքապետարանը 765 237 լարիի մրցույթ է հայտարարել
քաղաքապետարանի հաշվեկշռում թվարկված մեքենաների տեխնիկական
սպասարկման եւ վերանորոգման գնման համար։
Նշված գումարը գնացուցակի նախահաշվային գինն է, իսկ պայմանագրային
գումարը ներառում է 60 000 լարի։
Մրցույթի մասնակիցը պետք է տրանսպորտային միջոցներին մատուցի
տեխնիկական սպասարկման հետևյալ տեսակները` կանխարգելիչ և ախտորոշիչ
ծառայություններ, վերանորոգման հետ կապված բոլոր տեսակի
ծառայություններ:
Նշված ծառայությունները ներառում են
հետևյալը „
• Պահեստամասերի վերանորոգում և/կամ փոխարինում;
• Քսայուղային նյութերի փոփոխություն;
• համակարգչային ախտորոշում;
• դիագնոստիկա (ենթասայլակ, շարժիչ, էներգաբլոկներ, թափք);
• Անվադողերի ապամոնտաժում-մոնտաժում,
վերանորոգում-բալանսավորում;
• Ալյումինե և երկաթե սկավառակների վերանորոգում;
• խցիկի վերանորոգում (տորպեդո, դռներ, բեռնախցիկ, առաստաղ և
այլն);
• Էլ աշխատանքներ:
«
Ծառայությունը պետք է մատուցվի անհապաղ, հերթից դուրս։
Մրցույթի մասնակիցը պարտավոր է մեքենան զննել ոչ ուշ, քան գնորդի
դիմումից 1 (մեկ) օր հետո, իսկ ստուգումից հետո 1 (մեկ) օրվա
ընթացքում գնորդին ներկայացնել թերի վկայական (որը պետք է նշի
մանրամասն նկարագրությունը, ծավալը և մատուցվելիք ծառայության
կատարման ժամկետները և/կամ այդպիսի ծառայության համար անհրաժեշտ
պահեստամասերը) և գինը) ստորագրված։ «- գրված է մրցութային
փաստաթղթերի նկարագրության մեջ։
Դեկտեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել 13
ավտոմեքենաների սպասարկման մրցույթին մասնակցել ցանկացող
ընկերությունները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան