Քաղաքապետարանը հեռուստատեսության սպասարկման գումարն ավելացրել է 49 հազար լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանը հեռուստատեսային ծառայությունների գնման համար 199 հազար լարիի մրցույթ է հայտարարել։

Մնացած բոլոր տարիների համեմատ նշված գումարն աճել է։ Եթե ​​համեմատենք անցած տարվա մրցույթը, ապա 2025 թվականին քաղաքապետարանը նախատեսում է 49 հազար լարիով ավելի վճարել հեռուստատեսային ծառայությունների համար։

Քաղաքապետարանի կողմից հեռուստատեսային ծառայությունների համար հատկացված միջոցներն ըստ տարիների.

  • 2024 - 150.000 լարի
  • 2023 - 99 800 լարի
  • 2022
    - 145.000 լարի
  • 2021 -  95.800 լարի
  • 2020 - 125 640 լարի
  • 2019 - 86.000 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանն ամեն տարի մրցույթ է հայտարարում նմանատիպ ծառայությունների համար, և նույն ընկերությունը՝ Marneuli TV-ն, հաղթում է առանց մրցույթի։

Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցութային փաստաթղթերի համաձայն՝ տեխնիկական պահանջները ներառում են ՝ 

Վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով եթերում հանրության համար կարևոր տեղեկատվություն պարունակող տեսալսողական հայտարարությունների տեղադրում,  (մեկ միավորի տեւողությունը 30 վայրկյանից ոչ պակաս) ըստ գնորդի ցանկության։ Ուղիղ հեռարձակումներ, քաղաքապետի կամ նրա տեղակալների և/կամ ավագանու նախագահի կամ նրա տեղակալների, ԱԻՊ-ների և ծառայության և/կամ բաժինների պետերի հաշվետվություններ, ճեպազրույցներ, ասուլիսներ (քաղաքապետարանից և (կամ հեռուստատեսություն), բացօթյա և առցանց գործողություններ, Ամանորի և կրոնական տոներ, ինչպես նաև սպորտային և մշակութային միջոցառումներ, թատերական ներկայացումներ, համերգներ և հասարակության համար կարևոր այլ միջոցառումների  հեռարձակում,  (ըստ գնորդի խնդրանքի): Քաղաքային խորհրդի նիստերի, քննարկումների, բյուրոյի նիստերի (համաձայնությամբ) և/կամ քաղաքապետի, նրա տեղակալների և ծառայության ղեկավարների հանդիպումների հաշվետվությունների տեղադրում, հաղորդումներ հեռուստատեսությամբ, մեկ միավորով, 10 րոպեից ոչ պակաս տեւողությամբ, երկուսն էլ  վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով; (Ընդհանուր համաձայնագրի շրջանակներում վրացերեն լեզվով` 14 նոր միավորի չափով, ադրբեջաներենով` 14 նոր միավորի չափով յուրաքանչյուր նոր միավորի ծառայության մեկանգամյա կրկնվող ցուցադրություն:

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մասնակցել դեկտեմբերի 20-23-ն ընկած ժամանակահատվածում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« იანვარი 2025 »»
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12