Մառնեուլիի քաղաքապետարանը գլխավոր տոնածառը լուսավորելու
միջոցառումների համար կծախսի 95580 լարի։ Միջոցառումը կմեկնարկի
դեկտեմբերի 13-ի ցերեկը և կավարտվի երեկոյան տոնածառի
լուսավորությամբ, երաժշտական ծրագրով և հրավառությամբ։
Քաղաքապետարանի տենդերում հաղթած «Սթոր» ՍՊԸ-ն 2025 թվականի գալիք
Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորման միջոցառումը կկազմակերպի 95580
լարիով։
Մրցութային փաստաթղթերում տրված ծախսերի նախահաշվի համաձայն՝ տոնածառի
լույսերի վառման միջոցառմանը մեկնարկող հրավառությունը կարժենա 2000
լարի։
«80 կրակոցից ոչ պակաս, հրավառության կրակոցները «1.0»
դույմ ոչ պակաս, քան 80 կրակոց; 5 մետրանոց շատրվան՝ 6
հատ»,- գրված է գնային աղյուսակում։
Քաղաքապետարանի հրապարակած տոնական ծրագիրը ՝
- 14:00 - Միջոցառման պաշտոնական մեկնարկ, տեղի
ձեռներեցների ձեռքով պատրաստված ամանորյա իրերի ցուցադրություն և
վաճառք, քաղցր տուն՝ անվճար ամանորյա թխվածքաբլիթներ, տաք գինի և տաք
շոկոլադ
- 14:00 - 14:30 - Մառնեուլի մշակույթի կենտրոնի մանկական
վոկալ ստուդիայի համերգ
- 15:30 - 16:00 - Drum School ներկայացում
- 16:00 - 17:30 - մնջախաղի թատրոնի շոու
- 16:30 - 18:30 - անիմատորների շոու երաժշտական և
ժամանցային ծրագրերով
- 16:30 - 17:45 - Ձմեռ պապ և նվերներ երեխաների
համար
- 17:30 - 17:50 - իլյուզիոնիստական շոու
- 17:50 - գլխավոր տոնածառի հանդիսավոր
լուսավորություն։
Երաժշտական ծրագիր ՝
- 18:05 -18:15 - Աֆիկ Նովրուզով
- 18:15 – 18:30 - Թեմուր Թաթարաշվիլի
- 18:30 – 19:30 - Զուկա Խուցիշվիլի և խումբ
- 19:30 – 20:15 - տեղացի դիջեյ, Արկան
Կուրբանով
Լուսանկար՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան