Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականին շներին ապաստարան տեղափոխել 58 400 լարիով
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 2025 թվականին գնել մունիցիպալիտետում առանց հսկողության մնացած 400 շների ապաստարաններ տեղափոխելու ծառայություններ։

Մառնեուլիի քաղաքապետարանը ամեն տարի գնում է առանց հսկողության մնացած շներին ապաստարան տանելու ծառայություններ (անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիա և կենդանիներին գերեզմանոց տանելու)։ 2024 թվականի ընթացքում քաղաքապետարանը վերոնշյալ ծառայությունների գնման երկու մրցույթ է հայտարարել։ Քաղաքապետարանը 42 հազար 372 լարի արժողությամբ առաջին մրցույթը
հայտարարել է 300 առանց հսկողության շների ապաստարան տեղափոխելու համար, իսկ երկրորդը՝ 5320 լարիի, 40 շուն ապաստարան տեղափոխելու համար։

Մրցույթի համաձայն՝ 2025 թվականին քաղաքապետարանը նախատեսում է ապաստարան տեղափոխել 60 ավելի շատ առանց հսկողության շուն, քան 2024 թվականին։ 2025 թվականին 400 շուն ապաստարան տեղափոխելու սպասարկման համար տեղական ինքնակառավարումը 58 400 լարիի մրցույթ է հայտարարել։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը քաղաքապետարանին պետք է մատուցի հետևյալ ծառայությունները ՝ 

1 Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում առանց հսկողության մնացած շների բռնում (միայն գնորդի ցանկությամբ) միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան (մարդասիրական մեթոդների կիրառմամբ).
2 Բռնված կենդանիների տեղափոխում հատուկ մեքենայով ապաստարան.
3 Համապատասխան հետազոտություններից հետո ապաստարան տեղափոխված կենդանիների ստերիլիզացում, կաստրացիա, պատվաստում և այլ անասնաբուժական ծառայություններ, ականջակալով գծանշում և գրանցված կենդանիներին բնական տարածք վերադարձնելու համար։ Անասնաբուժական ծառայությունները պետք է իրականացնեն միայն անասնաբուժական մասնագետները։
4. Ապաստանը պետք է ամբողջությամբ կահավորված լինի, վիրահատարանում պետք է ներառված լինեն ջրամատակարարումը և էլեկտրականությունը, հատուկ հսկողության ենթակա դեղերը պետք է պահվեն առանձին սենյակում և պաշտպանված լինեն հատուկ մետաղական պահարանում.
5 Կենդանիների կացարաններում գտնվող կենդանիները պետք է նույնականացվեն և պատվաստվեն կատաղության դեմ:
6 Ծանր հիվանդ կենդանիների էվթանազիա և կենդանիների տեղափոխում կենսաջերմային գերեզմանոց ՝ անասնաբույժի կարծիքի հիման վրա:
7 Կենդանիներին պետք է բռնել գնորդի կողմից նշված վայրերից, կենդանիների գրանցման խիստ հսկողություն իրականացնել։


Մրցույթում հաղթած ընկերությունը պարտավորվելու է ամիսը առնվազն երկու անգամ արշավներ իրականացնել քաղաքապետարանում և բռնել թափառող շներին։
Նշենք, որ ընկերությունը պարտավոր է լինելու չվերահսկվող կենդանիներին վերադարձնել բնական տարածք, որտեղից տարվել են շներին ամորձատելուց, ստերիլիզացնելուց և մակնշելուց հետո։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել դեկտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« იანვარი 2025 »»
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12