Հունվարի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանի
սակրեբուլոյի նիստում քննարկվել է 6 հարց։
Հարցերը հրապարակվել են Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի
ֆեյսբուքյան էջում այսօր՝ հունվարի 16-ին։
Ավագանու նիստում քննարկվելիք հիմնական հարցերը վերաբերվել են
քաղաքապետարանի և ավագանու աշխատակիցների աշխատավարձերին,
հաստիքացուցակին, վառելիքի և այցեքարտերի չափին։
Ներկայացնում ենք հունվարի 17-ի նիստի օրակարգը ՝
1. Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի
«Մառնեուլի քաղաքապետարանում աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց
թվաքանակի և նրանց պաշտոնական վարձատրության չափի մասին համաձայնագրի
մասին» N 80 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
/Խոսնակ. Թեոնա Փարջիանի, Մամուկա Շուբիթիձե/
2. Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի պաշտոնատար անձանց և խորհրդի
աշխատակազմի պրոֆեսիոնալ քաղաքացիական ծառայողների պաշտոնական
վարկանիշավորման, պաշտոնեական աշխատավարձի չափի որոշման և Մառնեուլիի
քաղաքապետարանի խորհրդի աշխատակազմի պաշտոնատար անձանց հաստիքացուցակի
հաստատման մասին։
/Խոսնակ Թեոնա Փարջիանի/
3. Մառնեուլիի մունիցիպալ խորհրդի գրասենյակում
աշխատանքային
պայմանագրերով աշխատող անձանց թվաքանակը և նրանց պաշտոնեական
վարձատրության չափը սահմանելու մասին.
/Խոսնակ Թեոնա Փարջիանի/
4. Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի համար վառելիքի և
հեռախոսազանգերի րոպեների սահմանափակումներ սահմանելու
մասին.
/Խոսնակ Թեոնա Փարջիանի/
5. Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում գյուղատնտեսության
աջակցության ծրագիրը հաստատելու մասին.
/Խոսնակ Ագիլ Ամիրջանով/
6. Սոցիալական խնդիրներ.
/Խոսմակ Զուրաբ Չոնիաշվիլի/
Քաղաքային խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 12:00-ին,
Մառնեուլիի քաղաքապետարանի փոքր կոնֆերանս դահլիճում։
Հատկանշական է, որ հունվարի 17-ին կայանալիք նիստը կլինի ավագանու
2025 թվականի առաջին նիստը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան