Մառնեուլիի սակրեբուլոյի խորհրդի որոշմամբ քաղաքապետարանի
բեռնատարի վարորդին ավելացվել է նոր գործառույթ՝ գեներատորային
ծառայություն, բարձրացվել է նրա աշխատավարձը։
Մառնեուլիի քաղաքային խորհուրդը համապատասխան որոշում է կայացրել
այսօր՝ հունվարի 17-ին, կայացած նիստում։ Նիստում քննարկման է դրվել
յոթ հարց, որոնց բոլորին էլ պատգամավորները կողմ են եղել։
Առաջին հարցը, որի վերաբերյալ քաղաքային խորհուրդը դրական որոշում է
ընդունել, վերաբերում էր Մառնեուլիի քաղաքապետարանի
սակրեբուլոյի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Մառնեուլիի
մունիցիպալիտետի քաղաքապետարանում աշխատանքային պայմանագրերով
աշխատող անձանց թվաքանակի մասին համաձայնագրի մասին» թիվ 80 որոշման
փոփոխությանը և նրանց պաշտոնական վարձատրության չափը»: Ըստ
փոփոխության՝ քաղաքապետարանի վարորդին ավելացվել է նոր գործառույթ՝
գեներատորային ծառայություն, ինչի առիթով նրա աշխատավարձը
բարձրանում է 300 լարիով։
Հարցը սակրեբուլոյի անդամներին է ներկայացրել Մառնեուլիի
վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն։
«
Մեքենայի վարորդին ֆունկցիա ենք ավելացրել, այն համադրել ենք
մեկ այլ ֆունկցիայի հետ»։ Մասնավորապես, ինչպես գիտեք, որպեսզի
քաղաքապետարանն անխափան հոսանք ունենա, պետք է լինի գեներատոր, ուստի
ավելացրինք գեներատորի սպասարկման գործառույթները, համապատասխանաբար
աշխատավարձը բարձրացրինք մոտավորապես 300 լարիով։ «Հաշվի առնելով, որ
առանձին աշխատակազմ ընդունելը կապված կլիներ ավելի մեծ ծախսերի հետ,
քաղաքապետարանը կենտրոնացած է ավելի քիչ ծախսերով արդյունքի հասնելու
վրա, և մենք այս որոշումը կայացրեցինք»։ – ասել է Մամուկա
Շուբիթիձեն
Հատկանշական է, որ այսօր՝ հունվարի 17-ին կայացած նիստը Մառնեուլիի
քաղաքային խորհրդի 2025 թվականի կանոնակարգով առաջին նիստն էր։
Ռադիո «Մառնեուլի»
թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան