Շահումյանում ներքին ճանապարհների կառուցումը նախատեսվում է 1 697 579 լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել Շահումյան գյուղի ներքին ճանապարհների վերականգնման համար։ Մրցութային առաջարկի համաձայն՝ նախագծային հատվածը ներառում է 10 փողոց, իսկ վերականգնողական ճանապարհի ընդհանուր երկարությունը 3172 մետր է։

«Ծրագրի հատվածում գոյություն ունեցող մակերեսը խճաքար է, որոշակի տեղամասերում փոսերով և ճեղքերով»: Ճանապարհին կառուցվում է կապիտալ տիպի երկաթբետոնե  ծածկի երկշերտ շինարարություն։ - Նշված է ճանապարհաշինական նախագծում

Մառնեուլիի
քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 1 697 579 լարիի մրցույթ է հայտարարել Շահումյանի գյուղի ներքին ճանապարհների կառուցման համար։ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագիրը կնքելու օրվանից 420 օրվա ընթացքում։

Մառնեուլիի քաղաքապետարանը Շահումյանի  ներքին ճանապարհների ասֆալտապատման մրցույթ է հայտարարել հունվարի 27-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել փետրվարի 13-ից 18-ը։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google