Իմիրում ներքին ճանապարհների կառուցման համար հայտարարվել է 326 199 լարիի մրցույթ

Մառնեուլիի քաղաքապետարանի Իմիրի գյուղի Վաժա-Փշավելա փողոցում և Իլիա Ճավճավաձեի փողոցի մի մասում ճանապարհ կկառուցվի։

Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ գյուղում ընդհանուր առմամբ կկառուցվի 1131 մետր ճանապարհ։

«Ծրագրի 3-րդ հատվածում առկա մայթը խճաքարային հող է՝ որոշակի տեղամասերում փոսերով և ճեղքերով (բակի մուտքերում և տարբեր վայրերում հայտնաբերված են կապիտալ տիպի մայթի փոքր քանակություններ), կապիտալ տիպի երկշերտ շինություն։ Ճանապարհի
վրա կառուցվում է ճանապարհի ծածկ
»։ - Նշված է ճանապարհաշինական նախագծում

Մառնեուլիի քաղաքապետարանը հունվարի 27-ին հայտարարել է Իմիր գյուղի ճանապարհների ասֆալտապատման ծառայությունների գնման մրցույթ։ ՏԻՄ-ը նախատեսում է ճանապարհաշինության վրա ծախսել 326 199 լարի։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են առաջարկներ ներկայացնել փետրվարի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթած ընկերությունը պարտավոր է աշխատանքներն ավարտել պայմանագրի կնքման օրվանից 150 օրվա ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google