Մրցույթն անցկացվում է «Հանուն անվտանգ և հավասար հասարակության»
նախագծի շրջանակներում, որի նպատակն է խթանել կանանց իրավունքները,
նրանց տնտեսական հզորացումը և նվազեցնել կանանց նկատմամբ բռնությունը
Վրաստանում։
Ամրապնդել տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
դերն ու կարողությունները՝ ապահովելու, որ կանանց նկատմամբ
հավասարության և բռնության հարցերը/ընտանեկան բռնությունը, ինչպես նաև
կանանց և աղջիկների կարիքները պաշտպանվեն և ինտեգրվեն տեղական
մակարդակում:
Դրամաշնորհային մրցույթին կարող են
մասնակցել `
- Համեմատաբար փորձառու ոչ կառավարական կազմակերպություններ
(ՀԿ-ներ), որոնք գրանցված են Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» օրենքի
համաձայն՝ ծրագրի թիրախային տարածքում, այն է՝ Կախեթիում և Քվեմո
Քարթլիում (նախապատվությունը կտրվի Կախեթիում գրանցված
կազմակերպություններին ` Թելավի, Ախմետա Սագարեջո, Գուրջաանի
մունիցիպալիտետներում և Քվեմո Քարթլիում գրանցված
կազմակերպություններ՝ Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսի, Թեթրիծկարո
մունիցիպալիտետներ.
- Ոչ կառավարական կազմակերպություններ (ՀԿ), փոքր
նախաձեռնող խմբեր, համայնքային կազմակերպություններ կամ ավելի քիչ
փորձ ունեցող ոչ ֆորմալ խմբեր, որոնք պատրաստ են գրանցվել որպես (ՀԿ)՝
համաձայն Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» օրենքի, և որոնք գործում են
ծրագրի թիրախային տարածքում, այն է՝ Կախեթիում և Քվեմո Քարթլիում
(Նախապատվությունը կտրվի Կախեթիում գրանցված կազմակերպություններին`
Թելավի, Ախմետա Սագարեջո, Գուրջաանիի մունիցիպալիտետներ և Քվեմո
Քարթլիում` Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսի, Թեթրիծկարո
մունիցիպալիտետներ):
Փոքր նախաձեռնող խմբերը, համայնքային կազմակերպությունները կամ ոչ
ֆորմալ խմբերը պետք է պաշտոնապես գրանցվեն դրամաշնորհային մրցույթի
երկրորդ փուլում՝ նախքան դրամաշնորհի ամբողջական հայտ
ներկայացնելը:
Դրամաշնորհային մրցույթի մասին մանրամասն տեղեկությունների համար
կարող եք ծանոթանալ կից դրամաշնորհային ուղեցույցին:
Հետաքրքրությունների արտահայտման էլեկտրոնային ձև (հղում`
https://forms.gle/W9asP2RCmT9goj8AA)
Ներկայացման վերջնաժամկետ՝ 17 փետրվարի, 2025թ.
Դրամաշնորհային մրցույթն անցկացվելու է 3 փուլով ՝
- ** Առաջին փուլում կիրականացվեն շահագրգռվածություն,
կընտրվեն լավագույն գաղափարներ ունեցող կազմակերպությունների
ներկայացուցիչներ։
- ** Երկրորդ փուլում ընտրված կազմակերպությունների
ներկայացուցիչները կմասնակցեն CARE-ի կողմից կազմակերպվող պարտադիր
դասընթացներին նախագծերի գրման,
բյուջետավորման,մարդու իրավունքների մոնիտորինգի,
սոցիալական հաշվետվողականության, իրավահավասարության և այլ հարցերի
շուրջ։
- ** Երրորդ փուլում ուսուցումն ավարտելուց հետո
կներկայացվեն դրամաշնորհի ամբողջական հայտեր։
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել
այստեղ՝
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան