Պաշտոնական նամակի հիման վրա դպրոցները կարող են Նովրուզ Բայրամը տոն ազատ օր հայտարարել

Պաշտոնական նամակի հիման վրա դպրոցները կարող են Նովրուզ Բայրամը տոնը ազատ օր  հայտարարել։


 


Մառնեուլիի դպրոցներից շատերը նշում են  այս  տոնը։

Ինչպես պարզաբանում է տեղի «Ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, որոշ դպրոցներ արդեն հայտարարություն են գրել՝ ուղղված Վրաստանի կրթության նախարարին, որը կփոխանցվի գործակալությանը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ ուսումնական հաստատություններն այլեւս ստիպված չեն լինի լրացնել  բաց

թողնված օրերի համար։

Ըստ Իրմա Դավաձեի, նամակով պահանջվելու դեպքում Նովրուզ Բայրամին կփակվեն ադրբեջանալեզու բոլոր դպրոցները/ադրբեջանական հատվածները։ Դրանց թվում արձակուրդ կարող են հայտարարել այն դպրոցները, որոնք ունեն ադրբեջանցի աշակերտների մեծ կոնտինգենտ։

«Այն դպրոցները, որոնք ցանկանում են այս օրը հանգստյան օր ունենալ, թող նախարարին նամակ գրեն «Efflow» փոստով։ մարտի 10-ի թիվ 187 հրամանագրով՝ Նովրուզ Բայրամի տոնակատարության վերաբերյալ, դպրոցի ցանկության դեպքում մարտի 21-ը հայտարարվել է տոն։ «Մենք միջնորդ ենք դպրոցների միջև, և նամակները կուղարկվեն Վրաստանի կրթության նախարարին»,- ասել է Իրմա Դավաձեն։

Նովրուզ Բայրամի տոնը նշվում է մարտի 21-ին։

«Նովրուզ»-ը պարսկերեն բառ է։ Նրա մի մասը՝ «Նով», նշանակում է նոր, իսկ մյուսը՝ «Ռուզ», նշանակում է օր։ Նովրուզ Բայրամը տոն է, որը նշում է գարնան գալուստը, իսկ որոշ երկրներում՝ Նոր տարին։ Տոնական սեղանին հատուկ ուշադրություն է դարձվում՝ հատուկ այս օրվա համար երեք տեսակի թխվածք է պատրաստում՝ «Շաքարբուրա», «Գողալի» և «Փախլավա»։ Բնում դրված ձվերը նույնպես կարմիր են ներկում։

Մինչև մարտի 21-ը Նովրուզ Բայրամին նախորդում է չորս Չերշենբե։ Շաբաթվա յուրաքանչյուր երեքշաբթի առանձնահատուկ նշանակություն ունի, որը ազգային փոքրամասնությունների ինքնության մաս է կազմում։ «Չերշենբե»-ն կապված է կյանքի համար կարևոր չորս տարրերի՝ ջուր, քամի, հող և կրակ:

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები