Քվեմո Քարթլիում միջին ամսական աշխատավարձը կազմում է 1868 լարի – Սաքստատ

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վարձու աշխատողների միջին որակական անվանական աշխատավարձի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակում Քվեմո Քարթլիում միջին աշխատավարձը կազմում է 1868 լարի և 90 թեթրի։



Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ Քվեմո Քարթլին ամենաբարձր միջին աշխատավարձով երրորդ տարածաշրջանն է Վրաստանում՝ առաջինը   Թբիլիսին  և Մցխեթա-Մթիանեթին է։

Ներկայացնում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած միջին ամսական աշխատավարձն
ըստ մարզերի ՝ 
  • Թբիլիսի քաղաք - 2 583 լարի
  • Մցխեթա-Մթիանեթ՝ 2086 լարի և 90 թեթրի
  • Քվեմո Քարթլի՝ 1868 լարի և 90 թեթրի
  • Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 1824 լարի
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 1 489 լարի
  • Սամցխե-Ջավախք՝ 1453 լարի և 70 թեթրի
  • Շիդա Քարթլի՝ 1442 լարի և 60 թեթրի
  • Իմերեթին՝ 1441 լարի և 60 թեթրի
  • Կախեթի - 1441 լարի և 10 թեթրի
  • Գուրիա՝ 1303 լարի և 90 թեթրի
  • Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի - 1060 լարի և 20 թեթրի

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում միջին ամսական աշխատավարձը 2024 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ կազմում է 2217 լարի և 50 թեթրի։

Ռադիո «Մառնեուլի»
թարգմ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები