Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական իշխանությունները 600 տուփ
տպագրական թուղթ են գնել։
Մառնեուլիի քաղաքապետարանի և «Փենսան Ջորջիա» ՍՊԸ-ի միջև կնքված
պայմանագրի համաձայն՝ Մառնեուլի քաղաքապետարանը ձեռք է բերել
Ռուսաստանում արտադրված առաջին որակի տպագրական թուղթ։
«
Թուղթը նախատեսված է լազերային տպիչների, թանաքային
տպիչների, պատճենահանման և դուպլեքս տպագրության համար, փաթեթի
թերթերի քանակը 500 թերթ է»։ - Նշված է թղթի գնման
պայմանագրում։
Մառնեուլիի քաղաքապետարանի
տեղական ինքնակառավարման մարմինը 4170 լարի
է վճարել «Փենսան Ջորջիա» ՍՊԸ-ին 600 տուփ A4 տպագրական թուղթ գնելու
համար։
Մառնեուլիի քաղաքապետարանը առանձին, պարզեցված պայմանագիր է կնքել
անհատ ձեռներեց Էլվար Մամեդովի հետ գնված տպագրական թղթի տեղափոխման
համար։ Թուղթը Թբիլիսիից Մառնեուլի տեղափոխելու համար Մառնեուլիի
քաղաքապետարանը Էլվար Մամեդովին վճարել է 150 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան