Մառնեուլի քաղաքի կենտրոնական զբոսայգում՝ «Էլ ավելի
կմեծացնենք» հուշարձանի մոտ գտնվող միակ հասարակական պետքարանը
կվաճառվի և կդառնա վճարովի։
Հատկանշական է, որ սա Մառնեուլիում միակ հասարակական պետքարանն է, որի
շինարարությունն ավարտվել է տեղական ինքնակառավարման մարմինների
կողմից 2020 թվականին։
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը Մառնեուլիի
սակրեբուլոյի հավանությամբ կօտարի 50 քմ մակերեսով շենք,
հասարակական պետքարան։ Այսօր՝ ապրիլի 16-ին, քաղաքային խորհրդի
նիստում պատգամավորներին դիմեց Մառնեուլիի
քաղաքապետարանի գույքի
կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության պետ Ագիլ
Ամիրջանովը։
«
Էլ ավելի կմեծացնեն» զբոսայգում կա 50 քմ
հասարակական պետքարան, որը գտնվում է անսարք վիճակում, այս հարցի
շուրջ մեզ հետ կապվել է քաղաքացի Այշան Իմանովան։ Նա պահանջում
է տարածքը փոխանցել ուղղակի տնօրինման, վարձակալության միջոցով և
հետագայում վճարովի վերանորոգել, բարելավել և ծառայություններ
մատուցել քաղաքացիներին։ «Մենք մտադիր ենք այն 5 տարի ժամկետով
վարձակալությամբ տալ վերը նշված քաղաքացուն՝ այն պայմանով, որ
քաղաքապետարանի կողմից հրապարակում կազմակերպվող միջոցառումների
ժամանակ դրա շահագործումն անվճար կլինի քաղաքացիների
համար»,- ասաց Ագիլ Ամիրջանովը։
Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական
աջակցության ծառայության ղեկավարի խոսքով, քաղաքապետարանի հաշվեկշռում
գտնվող պետքարանը վարձակալության է տրվելու 5 տարի ժամկետով,
իսկ մեկ տարվա վարձակալության արժեքը կկազմի 1200 լարի։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական իշխանությունները քաղաքի
կենտրոնական զբոսայգում պետքարանիի կառուցումը սկսել են 2018
թվականին՝ այգու վերականգնման ժամանակ։ Վերականգնման ծրագիրը, որն
ավարտվել է 2020 թվականին, իրականացվել է «Ինտերտեխնոլոգիա» ՍՊԸ-ի
կողմից երկու փուլով 1,092,328 լարիով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան