Մառնեուլիի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպված
միջոցառմանը, որտեղ հրավիրված էին Թբիլիսիի պետական համալսարանի
դասախոսներ, տեղական իշխանությունը ռեստորանային ծառայությունների և
նվերների համար վճարեց 1350 լարի։
Մառնեուլիի քաղաքապետարանը երկու պարզեցված գնումներ է տեղադրել
Գնումների գործակալության կայքում։
Մեկը, որը ենթադրում է հյուրասիրություն, իսկ մյուսը՝ գինի գնելը
որպես նվեր։
Քաղաքապետարանը միջոցառման համար սննդամթերք է գնել անհատ ձեռնարկատեր
Անա Չիկաբերիձեից 1200
լարիով։ 6 շիշ գինի նվեր գնելը քաղաքապետարանին
արժեցել է 150 լարի։ Գինիները ինքնակառավարումը ձեռք է բերել
«Marneuli Wine» մասնավոր սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունից։
Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի և
երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության վարչության պետի
պաշտոնակատար Դավիթ Արոշիձեն դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան
Օմարովին՝ վերոնշյալ միջոցները հատկացնելու խնդրանքով։
«
Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա ապրիլի 11-ին Մառնեուլիի
քաղաքապետարանի հիման վրա ստեղծված Երիտասարդական խորհրդի
նախաձեռնությամբ նախատեսված է հանդիպում Թբիլիսիի պետական
համալսարանի դասախոսների և ուսուցիչների հետ (ընդհանուր առմամբ 6
հոգի)՝ իրավաբանություն, ծրագրային ապահովման մշակում և
հոգեբանություն։ Միջոցառման լիարժեք անցկացման համար անհրաժեշտ է
սննդամթերք և նվերներ հրավիրված հյուրերի համար, խնդրում ենք
հանձնարարել համապատասխան ծառայությանն իրականացնել գնումների հետ
կապված օրենսդրությամբ նախատեսված աշխատանքները։ - Նշված է
հաշվետվության մեջ։
Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝
Մառնեուլիի հանրային գրադարանում կայացած հանդիպումն անցկացվել է
Երիտասարդական խորհրդի կողմից անցկացված հարցման ընթացքում
բացահայտված մասնագիտական ուղղությունների հիման վրա։
Ուսումնասիրության արդյունքները, ուսումնասիրության ձևաչափն ու
մեթոդաբանությունը քաղաքապետարանի կողմից տարածված գրառման մեջ ոչ մի
տեղ հրապարակված չեն։
«
Խորհուրդը համայնքապետարանում ապրող երիտասարդների անմիջական
մասնակցությամբ հարցում է անցկացրել, որտեղ առանձնացվել են նրանց
համար ամենահետաքրքիր մասնագիտական երեք ուղղությունները՝
իրավագիտություն, ՏՏ, հոգեբանություն։ Հրավիրված դասախոսները
կենտրոնացել են այս ուղղությունների վրա և հանգամանալից խոսել այս
ոլորտների հնարավորությունների, դժվարությունների և մասնագիտական
զարգացման ուղիների մասին։
«Երիտասարդական խորհուրդը» ընտրվում է 2 տարի ժամկետով Մառնեուլիի
քաղաքապետարանում և կազմված է 16-ից 29 տարեկան առնվազն 18
երիտասարդներից, որոնք բնակվում են Մառնեուլիի քաղաքապետարանի
տարածքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան