Սուրբ Զատիկին Մառնեուլիի քաղաքապետարանում հասարակական տրանսպորտը
չի դադարի գործել։
Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են տրանսպորտային
ընկերություններից, քաղաքային տրանսպորտը երկու օրն էլ կսպասարկի
ուղևորներին։
Քաղաքապետարանում ներքին ուղեւորափոխադրումներ են իրականացնում երկու
ընկերություններ՝ «Ավտոպարկի» ՍՊԸ-ն և «Էքսպրես Տուրիստ» ՍՊԸ-ն։
«Ավտոպարկ» ՍՊԸ-ի ղեկավար Գիգա Ջալաղոնիայի խոսքով, Զատիկի տոնին
ընկերության ավտոպարկը
չի դադարեցնի գործունեությունը:
Բացի այդ, «Էքսպրես տուրիստ» ՍՊԸ-ի ղեկավար Յուրի Սամխարաձեն նույնպես
նշում է, որ Սուրբ Զատիկին ընկերությունը կաշխատի անփոփոխ
գրաֆիկով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան