Մառնեուլիի մունիցիպալիտետի Սայմերլո գյուղում նոր ջրային ցանցի
փորձարկման ժամանակ թերություններ են հայտնաբերվել։
Ճանապարհի նոր երեսպատման որոշ հատվածներից ջրի արտահոսք է տեղի
ունեցել։ Գյուղը պետք է անցներ 24-ժամյա ջրամատակարարման,
սակայն բնակչությանը ջուր է մատակարարվում ուշացումներով։ Կան օրեր,
երբ խմելու ջուրը մի քանի ժամով անջատվում է կամ գալիս է ցածր
ճնշմամբ։
Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է Վրաստանի միացյալ
ջրամատակարարման
Քվեմո Քարթլիի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար
Կախաբեր Չոգոլաձեն, այս փուլում Սայիմերլո գյուղում թերությունները
վերացվում են։ Առանձին վայրերում նոր ասֆալտապատման և ջրատար
խողովակների վերանորոգման կարիք կա։ Ընկերությունից ասում են, որ
որտեղ ասֆալտ պետք է փռվի, կապալառու ընկերությունը նույնպես
պարտավորվում է այն իրականացնել։
«
Սայմերլոի ջրային ցանցը տեղադրել է առաջին
ընկերությունը՝ «Ակելիկ»-ն, իսկ փորձարկումն իրականացրել է երկրորդ
ընկերությունը, և ջրամատակարարման գործընթացում հայտնաբերվել են
թերություններ: Սաիմերլոյում ասֆալտ է փռվել, և նոր ցանցում ասֆալտի
տակից ջուր է արտահոսում։ Խնդիրը կարող է առաջանալ ճնշումների
ավելացումով։ Այս փուլում վերացվում է ասֆալտի ծածկույթը, զրոյից
ասֆալտի ծածկույթ կփռվի։ Սայմերլոյում մենք պետք է ջուրը կտրենք
որոշ փոքր հատվածների համար, մինչ ասֆալտի ծածկը հանվի, մինչդեռ
շինարարական ընկերությունն ինքը ժամանակ է պահանջում, և ես գիտեմ, որ
դա նաև դժգոհություն է առաջացնում բնակչության շրջանում, բայց դրանք
մեր ընկերությունից անկախ պատճառներ են: »,- ասել է Կախաբեր
Չոգոլաձեն։
Կախաբեր Չոգոլաձեն ենթադրում է, որ Սայմերլո գյուղի 24-ժամյա
ջրամատակարարման գործընթացում հայտնաբերված թերությունները,
հավանաբար, 1 ամսվա ընթացքում կշտկվեն։
Մառնեուլիում և նրա գյուղերում ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը
սկսվել է 2019 թվականին, ծրագրի շրջանակներում փորվել են ճանապարհներ,
արժեզրկվել են ենթակառուցվածքները, վնասվել են հասարակական տրանսպորտը
և մասնավոր մեքենաները։ Ի սկզբանե «Ակելիք Գրուպ» ընկերությունը
նախագիծը պետք է ավարտեր մինչև 2021 թվականի մարտը, սակայն չկարողացավ
կատարել իր պարտավորությունները, ինչի պատճառով 55.940.022 դոլար
արժողությամբ նախագիծը կասեցվեց։
Ջրամատակարար ընկերությունը նոր պայմանագիր է կնքել թուրքական եւ
չինական ընկերությունների հետ։ Աշխատանքներն իրականացնում են «China
Geo - Engineering Corporation» (CGC) եւ «POLAT Yol Yapi Sanayi ve
Ticaret Anonim Sirkei» ընկերությունները։
Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից: Աջակցությամբ
կծախսվի ավելի քան 135 մլն լարի։ Դրա շրջանակներում կառուցվում են նոր
ջրամատակարարման ցանց, պոմպակայան, ջրամբարներ, կոյուղու նոր ցանց և
ժամանակակից չափանիշներին համապատասխան մաքրման կայան։
Ծրագրի ավարտից հետո Մառնեուլիի բնակչությանը պետք է ապահովվի
շուրջօրյա ջրամատակարարմամբ և կոյուղու նոր ենթակառուցվածքով։
Վերջնաժամկետ այս փուլում համարվում է հունիս ամիսը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան