«Վրացական երազանք»-ի պատգամավորները ծանոթացել են Մառնեուլիում
ընթացող մանկապարտեզի կառուցման գործընթացին։
«Վրացական երազանք»-ի պատգամավոր Զաուր Դարգալիի հրապարակած
հայտարարության մեջ նշվում է, որ Մառնեուլի քաղաքում, Ծերեթելի
գյուղում և Շուլավերի գյուղում ընթանում են ժամանակակից չափանիշներին
համապատասխանող մանկապարտեզների շինարարությունը՝ նախատեսված
ընդհանուր 180 երեխայի համար։
Դարգալիի հայտարարության մեջ նշվում է, որ «Վրացական երազանքի»
խորհրդարանական մեծամասնության անդամները և տեղական ինքնակառավարման
մարմինների ներկայացուցիչները տեղում ծանոթացել
են շինարարության
ընթացքին։ Նրանք եղան նաեւ Շուլավերիի թիվ 2 նորակառույց հանրակրթական
դպրոցում։
Ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ կրթության խթանումը «Վրացական
երազանքի» համար առաջնահերթություն է, և իրենց նպատակն է, որ
յուրաքանչյուր ուսանող կրթություն ստանա ժամանակակից չափանիշներին
համապատասխան միջավայրում։
Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը չի տարածում իշխող
կուսակցության ներկայացուցիչների այցելությունների մասին նախնական
տեղեկատվություն, ինչը սահմանափակում է լրատվամիջոցների
հնարավորությունը՝ հարցեր տալու կամ գործընթացը լուսաբանելու տեղում,
ներառյալ տեղացիներին հուզող այլ հարցեր:
Մառնեուլիի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի համաձայն՝
մունիցիպալիտետում հաշվառված է ընդհանուր առմամբ 3000 նախադպրոցական
տարիքի երեխա։ Քաղաքապետարանում գործում է 14 մանկապարտեզ, որոնցում
կարող են կրթություն ստանալ 2749 երեխա։
Մառնեուլիի 14 մանկապարտեզները գտնվում են հետևյալ վայրերում
՝
1. Թիվ 1 մանկապարտեզ Հասցե՝
Մառնեուլի Էրեկլե II փող., թիվ 21
2. Թիվ 3 մանկապարտեզ
Հասցե՝ Մառնեուլի Մաիսի փող., թիվ 26;
3. Թիվ 4 մանկապարտեզ Հասցե՝
Մառնեուլի Ռուսթավելի փող., թիվ 77;
4. Ծերեթելի գյուղի
մանկապարտեզ Հասցե՝ Մառնեուլի, գյուղ Ծերեթելի
5. Սայմերլո գյուղի
մանկապարտեզ Հասցե՝ Մառնեուլի, Սայմերլո գյուղ;
6. Կիզիլաջլո գյուղի
մանկապարտեզ Հասցե՝ Մառնեուլի, Կիզիլաջլո գյուղ;
7. Թամարիսի գյուղի
մանկապարտեզ Հասցե՝ Մառնեուլի, Թամարիսի գյուղ;
8. Շահումյանի հայկական
մանկապարտեզ Հասցե՝ Մառնեուլի, Շահումյան գյուղ;
9. Շաումյանի նոր մանկապարտեզ
Հասցե՝ Մառնեուլի, Շաումյանի գյուղ;
10. Շուլավրի մանկապարտեզ
Հասցե՝ Մառնեուլի, գյուղ Շուլավերի
11. Խիխանի մանկապարտեզ
Մառնեուլի, Խիխան գյուղ.
12. Կապանախչի գյուղի
մանկապարտեզ. Մառնեուլի, գյուղ Կապանախչի
13. Ալգեթի գյուղի
մանկապարտեզ, Մառնեուլի, գյուղ Ալգեթի
14. Սադախլո գյուղի
մանկապարտեզ, Մառնեուլի, գյուղ Սադախլո։
2025 թվականի բյուջեի հանրային քննարկման ժամանակ «Ռադիո
Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանից հայտնեցին, որ այս փուլում
քաղաքապետարանում կառուցվում է լրացուցիչ 3 նոր մանկապարտեզ, իսկ
առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել 10 նոր մանկապարտեզ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան