Իլիայի պետական համալսարանի քաղաքացիական կրթության ուսուցիչների
թիմը, որը կոչվում է «Ժողովրդավարության միջնորդներ»,
սկսում է նոր նախագիծ՝ «Գործողություն հանուն ժողովրդավարության», որն
իրականացվում է PILLAR – Մասնակցություն և տեղեկատվական գրագիտություն
առաջնորդության, իրազեկման և ճկունության ծրագրի շրջանակներում և ԱՄՆ
PILLAR թիմի աջակցությամբ:
Ծրագիրը նպատակ ունի հզորացնել երիտասարդներին և խթանել նրանց ակտիվ
ներգրավվածությունը քաղաքապետարանի կյանքում:
Այս նպատակին հասնելու համար Մառնեուլիում
երիտասարդների համար
կանցկացվեն դասընթացներ՝ նվիրված մարդու իրավունքների, շահերի
պաշտպանության և նախագծերի գրմանը: Թրեյնինգին կարող են
մասնակցել 15-17 տարեկանները։ Թրեյնինգը կանցկացվի Մառնեուլիի
ամերիկյան անկյունում ապրիլի 27-ին ժամը 12:00-ին։
Մասնակիցները ավելի լավ կհասկանան քաղաքացիական ներգրավվածության
հնարավորությունները և կզարգացնեն հմտություններ՝ իրենց տրամադրության
տակ գտնվող ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համայնքի և
երիտասարդության զարգացման համար:
Ծրագրի շրջանակներում երիտասարդները հնարավորություն կունենան
ինքնուրույն մշակել տեղեկատվական գրքույկներ և դրանք բաժանել տեղի
բնակչությանը, ինչը կնպաստի իրազեկվածության բարձրացմանը և համայնքի
ակտիվացմանը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան