Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել 600 լարիի մարտկոց

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը պարզեցված ընթացակարգով  մարտկողներ է ձեռք բերել։

Քաղաքապետարանի նյութատեխնիկական աջակցության վարչության պետի պաշտոնակատար Մելանո Ժորժոլիանին դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ մարտկոցներ ձեռք բերելու խնդրանքով։

«Ուզում եմ հիշեցնել, որ Մառնեուլիի քաղաքապետարանում մարտկոցներ են անհրաժեշտ։
Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ ապահովել գնումների հետ կապված օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը
»։ - Այս մասին նշված է գնումների պարզեցված հաշվետվության
մեջ

Մառնեուլիի քաղաքապետարանը պարզեցված ընթացակարգով պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Էլգուն Խուդաևի հետ։ Պայմանագրի համաձայն՝ Խուդաևը մինչև մայիսի 8-ը պետք է քաղաքապետարան հասցնի 400 մարտկոց։

Մառնեուլիի քաղաքապետարանը 400 մարտկոցի համար վճարել է 600 լարի։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები