Թամարիս գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման համար Մառնեուլիի
քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցած միակ
ընկերությունը «Քցիա» ՍՊԸ-ն էր։
«Քցիա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50%-ի սեփականատերն է Մառնեուլիի
փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հայրը՝ Պաատա Շուբիթիձեն։
Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 28-ին հայտարարել է 5 640 394 լարիի
մրցույթ, որին մասնակցել է միայն «Քցիա» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին
առաջարկել է աշխատանքները կատարել 4 512 316
լարիով։ Ապրիլի 23-ին
տեղի է ունեցել նաև մրցութային հանձնաժողովի նիստ, որի ժամանակ «Քցիա»
ՍՊԸ-ի փաստաթղթերում որոշակի թերություններ են հայտնաբերվել։
«
Նախահաշվի վերջնական ընդհանուր արժեքը կազմում է 4 701
527.27 լարի, որը չի համապատասխանում հայտատուի կողմից միասնական
էլեկտրոնային համակարգում գրանցված վերջնական գնին (4 512 316
լարի)»,- նշված է մրցութային հանձնաժողովի նիստի
արձանագրության մեջ։
«Քցիա» ՍՊԸ-ին տրվել է 3-օրյա ժամկետ՝ թերությունները շտկելու
համար։
Հարկ է նշել, որ
«Քցիա» ՍՊԸ-ն արդեն շահել է քաղաքապետարանի հայտարարած 4 մլն 400
հազար լարիի մրցույթը, ըստ որի Ծերեթելի գյուղում ճանապարհներ են
ասֆալտապատվելու։
Պաատա Շուբիթիձեի «Քցիա» ընկերությունը 2011 թվականից շահում է
Մառնեուլիի քաղաքապետարանի մրցույթները: Առաջին մրցույթը, որին նա
մասնակցել է, սկսվել է 2011 թվականի ապրիլի 13-ին: Վլադիմիր
Տկղեշելաշվիլին է պատկանում «Քցիա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի
մյուս 50%-ը : Նրա բաժնետոմսերի կառավարիչը Քեթեւան
Տկղեշելաշվիլին է։ Ընկերությունը գրանցված է Մառնեուլիի
քաղաքապետարանի Արափլո գյուղում։
«Քցիա» ՍՊԸ-ն այս փուլում ունի երկու տնօրեն՝ Քեթևան Տկղեշելաշվիլին և
Թեյմուրազ Գոգրիչիանին։
Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների շինարարության մրցույթում
հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ «Կցիա» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել
նույն ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Պաատա Շուբիթիձեի
հետ։ Պայմանագրի համաձայն՝ Պաատա Շուբիթիձեն կատարում է ընկերության
գլխավոր ինժեների պարտականությունները եւ նրա ամսական աշխատավարձը
կազմում է 15000 լարի։
Հատկանշական է, որ 2023 թվականի մայիսի 8-ին «Ռադիո Մարնեուլին»
հրապարակել է
«Մառնեուլի փոխքաղաքապետի հոր ընկերությունը վերջին 17 ամսում
քաղաքապետարանից ստացել է 15 միլիոն 985 հազար 260 լարի մրցույթ»
վերնագրով հոդվածը։ Հոդվածում քննարկվում էին «Քցիա» ՍՊԸ-ի շահած
մրցույթները 2022 թվականից, երբ Թեմուր Շուբիթիձեն դարձավ Մառնեուլիի
փոխքաղաքապետը, մինչև 2023 թվականի մայիսը: 2023 թվականի մայիսի 24-ին
քաղաքային խորհրդի նիստում
Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն արձագանքեց
հոդվածին և ասաց, որ եթե իրենից կախված լիներ, եթե օրենքը
թույլ տար բոլոր նախագծերը կվստահերին "Քցիա" ՍՊԸ-ին։
Գիորգաձեն նշել է նաև, որ «Կցիա» ՍՊԸ-ն լավագույնս կատարում է
ճանապարհաշինական աշխատանքները Մառնեուլիում, իսկ ընկերությունում
աշխատում են տեղացիներ, ունի իր սեփական գործարանը, քարհանքը և առանց
խնդիրների կատարում է իր պարտականությունները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան