Մոտ 1200 աշակերտ կավարտի դպրոցը Մարնեուլիում 2025 թվականին:
Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել են տեղական ռեսուրսային
կենտրոնում, այդ թիվը գրեթե նույնն է ամեն տարի:
«Վերջին զանգը» Մարնեուլիի դպրոցներում կհնչի մայիսի վերջին:
Տասներկուերորդ դասարանցիները պատրաստվում են ընդունվել
համալսարաններ: 2025 թվականի տվյալների համաձայն՝ Միասնական ազգային
քննություններին գրանցվել է ավելի քան 39,000 դիմորդ:
Դիմորդների ընտրությունը ըստ առարկաների հետևյալն է ՝
- Ավելի քան 18 900 դիմորդ ընտրել է
պատմություն
- Ավելի քան 13 700 դիմորդ ընտրել է
մաթեմատիկա
- Ավելի քան 2 300 դիմորդ ընտրել է
աշխարհագրություն
- Ավելի քան 1 400 դիմորդ ընտրել է
գրականություն
- Ավելի քան 2 600 դիմորդ ընտրել է քաղաքացիական
կրթություն
- Քիմիա ավելի քան 2 100 դիմորդ
- Ֆիզիկա ավելի քան 900 դիմորդ
- Կենսաբանություն ընտրել է ավելի քան 3 200
դիմորդ
- Արվեստ ընտրել է ավելի քան 200 դիմորդ։
"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան