Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն հեռացրել է «Գենդեր»
և «Ոչ կառավարական» բառերը իր բաժիններից մեկի անվանումից։
Այսօր՝ մայիսի 6-ին, սակրեբուլոյի նիստում աշխատակազմի
ղեկավար Նինո Բերիձեն հայտարարել է, որ բաժնի անվանումից «Գենդեր»
բառի հեռացումը անհրաժեշտ էր օրենսդրական փոփոխությունների պատճառով,
այդ իսկ պատճառով քաղաքային խորհրդի «Գենդերային հարցերի և ոչ
կառավարական հատվածի հետ կապերի բաժինը» վերանվանվել է «Կանանց և
տղամարդկանց հավասարության, նորարարությունների և միջազգային
հարաբերությունների բաժին»։
«
Փաստորեն, բաժնի լիազորությունները մնում են և մի քանի
կետերով ընդլայնվում են, և ավելացվում է նաև կանանց և տղամարդկանց
հավասարությունը, և մենք այժմ սպասում ենք համապատասխան
փոփոխությունների՝ կապված Գենդերային հավասարության խորհրդի հետ, և
հետագայում այս անվանումը նույնպես կփոխվի»։ - ասաց Նինո
Բերիձեն
Քաղաքային խորհուրդը կողմ է արտահայտվել բաժնի անվանափոխությանը և
անվանումից «Գենդեր» և «ոչ կառավարական հատվածի հետ
հարաբերություններ» բառերի հեռացմանը: Սակրեբուլոյի նախագահ
Ամիրան Գիորգաձեն նշել է, որ քաղաքային խորհուրդը քննարկումներից հետո
մշակել է բաժնի նոր անվանումը:
«
Մենք քննարկումներ ենք ունեցել այս թեմայի շուրջ, մանրամասն
քննարկել ենք այս հարցը և վերջապես համաձայնության ենք եկել, որ
անվանումը կլինի «Կնոջ և տղամարդու հավասարության, նորարարությունների
և միջազգային հարաբերությունների վարչություն», և կարծում եմ՝ ճիշտ
ընտրություն ենք կատարել»: - նշել է Ամիրան Գիորգաձեն:
«Վրացական երազանքի» խորհրդարանը 2025 թվականի մարտին կողմ է
արտահայտվել «գենդեր» տերմինի օրենսդրությունից հեռացմանը: «Վրացական
երազանքի» խորհրդարանում օրինագծի հեղինակներն ու նախաձեռնողները
«Վրացական երազանքի» և այսպես կոչված ընդդիմադիր «Ժողովրդական
իշխանության» պատգամավորներն էին: Օրենսդրական փոփոխության համաձայն՝
«գենդեր» տերմինը վերացել է Վրաստանի օրենսդրությունից և փոխարինվել է
«կանանց և տղամարդկանց միջև հավասարությամբ»:
Գենդերը որոշվում է սոցիալական և մշակութային գործոններով և
վերաբերում է կանանց և տղամարդկանց սոցիալապես ձեռք բերված
վարքագծերի, բնութագրերի և վերաբերմունքի ամբողջությանը:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան