Այսօր՝ մայիսի 6-ին, «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ
Իրակլի Կոբախիձեն Վրաստանի հինգ շրջաններում նշանակել է նոր պետական
ներկայացուցիչներ (լիազորներ):
Քվեմո Քարթլիում նույնպես փոխվել է պետական ներկայացուցիչը՝ Գիորգի
Դոխտուրիշվիլիին փոխարինելով Լևան Խարաբաձեին։
«
Իրակլի Կոբախիձեն այսօր կառավարության աշխատակազմում
հանդիպել է նորանշանակ պետական ներկայացուցիչներին՝ տարածաշրջանային
զարգացման նախարար Կախա Գուլեդանիի հետ միասին: Վարչապետը ընդգծել է
տարածաշրջանային զարգացման հատուկ կարևորությունը և նշել, որ
տարածաշրջանային զարգացման նախարարության՝ որպես առանձին
գործակալության ստեղծումը նույնպես վկայում է այս հարցի
առաջնահերթության մասին»: - Այս մասին ասվում է «Վրաստանի
կառավարության» կողմից տարածված հայտարարության մեջ։
Լևան Խարաբաձեն 2024 թվականից ի վեր Գորիի, Կասպիի, Քարելիի և
Խաշուրիի մունիցիպալիտետներում զբաղեցնում է պետական ներկայացուցչի
պաշտոնը: Խարաբաձեն 20 տարվա աշխատանքային փորձ ունի Ներքին գործերի
նախարարությունում։ 2020-21 թվականներին նա Սամցխե-Ջավախքի
ոստիկանության վարչության տնօրենն էր, իսկ 2021-24 թվականներին՝
Գուրիայի ոստիկանության վարչության տնօրենը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան