«Ինտելեկտի ժամ» մրցույթը կանցկացվի Մառնեուլիի կենտրոնական
մարզադաշտում:
Մառնեուլիի քաղաքապետարանը տեղեկատվություն է տարածում և գրում, որ
միջոցառումն անցկացվում է Մառնեուլիի երիտասարդական խորհրդի
նախաձեռնությամբ:
«Մառնեուլիի մունիցիպալիտետում, երիտասարդական խորհրդի
նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, կանցկացվի «Ինտելեկտի ժամ»
հանրակրթական մրցույթ: Մրցույթի նպատակն է խորացնել գիտելիքները և
զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները դեռահասների շրջանում:
Հաղթող թիմերին կշնորհվեն հատուկ մրցանակներ»: - գրում է
քաղաքապետարանը:
Մրցույթին կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան դեռահասները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մայիսի
15-ը:
Մրցույթը կանցկացվի մայիսի 17-ին, ժամը 13:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել նշված
հղումով:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան