Մարնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի հորը պատկանող
ընկերությունը կվերանորոգի Չանախչի գյուղի դպրոց տանող մուտքի
ճանապարհը:
Հետաքրքիր է, որ այս անգամ ընկերությունը մրցույթին մասնակցում է այլ
անվամբ՝ «Թիվ մեկ» ՍՊԸ:
Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Պաատա Շուբիթիձեին՝
Թեմուր Շուբիթիձեի հորը: Բացի այդ, Պաատա Շուբիթիձեն 50% բաժնեմաս
ունի «Քցիա» ընկերությունում, որը հաղթում է Մառնեուլիի
քաղաքապետարանի կողմից ճանապարհի ասֆալտապատման գրեթե բոլոր
մրցույթները:
«Քցիա» ՍՊԸ-ի և մրցույթը հաղթած «Թիվ մեկ» ՍՊԸ-ի տնօրենը նույն անձն
է՝ Թեյմուրազ Գոգրիչիանին: Չնայած մրցույթային փաստաթղթերում «Քցիա»
ՍՊԸ-ն, «Թիվ մեկ» ՍՊԸ-ն ներկայացրել է որպես ենթակապալառու, ի
վերջո հաղթող է ճանաչվել որպես ենթակապալառու նշված
ընկերությունը:
«Թիվ մեկ» ՍՊԸ-ն քաղաքապետարանին առաջարկել է Չանախչիի դպրոց տանող
ճանապարհի վերանորոգումը՝ 619,400 լարիով։ Մրցույթի մասնակիցը
մրցակիցներ չուներ։ Այս փուլում ընկերության հետ պայմանագիր է
կնքվում։
Մառնեուլիի քաղաքապետի տեղակալ Թեմուր Շուբիթիձեն մրցութային
հանձնաժողովի անդամ է, չնայած փաստաթղթերը որևէ շահերի բախման մասին
չեն վկայում։ Չնայած նա հանձնաժողովի անդամ է, ստորագրությունների
համաձայն՝ նրա նիստերին ներկայությունը հաստատված չէ։
Պաատա Շուբիթիձեի «Քցիա» ընկերությունը Մառնեուլիի քաղաքապետարանի
համար մրցույթներ է շահում 2011 թվականից։ Նրա մասնակցությամբ առաջին
մրցույթը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 13-ին, և մինչ օրս նա
միլիոնավոր լարիների է շահել։ Լիանա Տկղեշելաշվիլին նաև «Քցիա» ՍՊԸ-ի
50% բաժնեմասի սեփականատեր է։ Ընկերությունը գրանցված է Մարնեուլիի
մունիցիպալիտետի Արափլո գյուղում։
Ինչ վերաբերում է «Թիվ մեկ» ՍՊԸ-ին, որը նույնպես 100% պատկանում է
Պաատա Շուբիթիձեին, այն քաղաքապետարանի մրցույթներում հայտնվել է 2024
թվականի օգոստոսից։ Մինչ օրս նշված ընկերությունը հաղթել է 6 մրցույթ։
Դրանց թվում են Իմիրիի, Ալգեթիի, Քվեմո Սարալիի և Դաշտափիի
ճանապարհների ասֆալտապատման մրցույթները։ Ընկերությունը գրանցված է
Ծերեթելի գյուղում։
Նույն
թեմայով ՝Փոխքաղաքապետի
հոր ընկերությունը հավանաբար կասֆալտապատի նաև Թամարիսիի ճանապարհը 4
512 316 լարիով
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան