Մայիսի 9-ին կնշվի Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ
տարած հաղթանակի 80-ամյակը:
Մառնեուլին այլևս Հայրենական պատերազմի վետերաններ չունի: 2022
թվականին ողջ էին միայն երկու վետերան՝ 98-ամյա Հուսեյն Վալիևը և
96-ամյա Զյաթխան Կիրյակովը, այժմ երկուսն էլ մահացել են:
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մայիսի 9-ը
նշելու համար ծաղիկներ է գնել և կզարդարի "Էլ ավելի կմեծացնեն"
հուշարձանը: Ինքնակառավարումը ծաղիկները գնել է պարզեցված
ընթացակարգով՝ 700 լարիով:
«
Պարոն Քենան, ինչպես գիտեք, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից
անցել է 80 տարի։ Այս պատերազմը մարդկության պատմության մեջ գրանցվել
է որպես ամենաարյունալի և ամենաավերիչ իրադարձություն։ Վրաստանից
հեռացած տասնյակ հազարավոր զինվորներ պայքարել են ֆաշիստական
զավթիչների դեմ, ովքեր բարեխղճորեն կատարել են իրենց պարտքը ազգի և
երկրի առջև։ Մարտիկներից շատերը չեն կարողացել վերադառնալ իրենց
հայրենի վայրեր, իսկ վերադարձածներից ոչ ոք այժմ կենդանի չէ
Մարնեուլիի մունիցիպալիտետում։ Միևնույն ժամանակ, ցանկանում ենք
տեղեկացնել, որ 1975 թվականի մայիսի 9-ին (50 տարի առաջ) Մարնեուլիում
պատմական հերոսների պատվին կանգնեցվել է «Էլ ավելի կմեծացնեն»
կոթողային հուշարձանը, որը ստեղծել է Վրաստանի վաստակավոր
քանդակագործը։ Ես նպատակահարմար եմ համարում ևս մեկ անգամ հարգանքի
տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հերոսներին
և հուշահամալիրը զարդարել թարմ ծաղիկներից ծաղկեպսակով
(մեկ ծաղկեպսակ) և թարմ ծաղիկներից (30 սպիտակ կալա) ծաղիկներով։
Խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայությանը կատարել գնումների
հետ կապված գործունեությունը, ինչպես նախատեսված է
օրենսդրությամբ», - ասվում է պայմանագրային հաշվետվության
մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ որպես ամենամեծ
և ամենաարյունալի հակամարտություն։ Պատերազմը, որը տևեց 1939-ից 1945
թվականներին, խլեց 300 հազար վրացիների կյանք։ Մարտերը տեղի ունեցան
40 նահանգների տարածքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան