Քաղաքապետարանը նախատեսում է 120 245 լարի վճարել Թամարիս և Սայմերլո գյուղերի ոռոգման ջրանցքների վերականգնման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նախատեսում է 120 245 լարի վճարել  Թամարիս և Սայմերլո գյուղերում  ոռոգման ջրանցքների վերականգնման համար:

Ինքնակառավարումը հայտարարել է երկու մրցույթ: Ըստ այդմ, Սայմերլո գյուղում (N2) գործող ոռոգման ջրանցքի վերականգնման աշխատանքների պետական ​​գնումը նախատեսված է 44 188 լարիով:

«Խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել ջրի կորուստները, որոնց կարելի է հասնել կառուցողական և շահագործման միջոցառումների միջոցով: Կառուցողական միջոցառումները ներառում են լայնական կտրվածքի և պրոֆիլի նախագծում այնպես, որ կորուստները նվազագույնի հասցվեն: Մասնավորապես, ջրանցքի խոնավ պարագծի կազմակերպում բետոնե ծածկույթով: Նախագծված ջրանցքի երկարությունը մինչև 161 կիլոմետր է: Համապատասխանաբար, նախագիծը նախատեսում է  ջրանցքի 161 մետրանոց հատված՝ երկաթբետոնե կոնստրուկցիայով, մասնավորապես՝ ուղղանկյուն լայնական կտրվածքի ամբարտակներ՝ երկաթբետոնե ջրանցքներով»: - գրված է Սայմերլո նախագծի նկարագրության մեջ։

Ինչ վերաբերում է Թամարիսում կատարվելիք աշխատանքներին, ոռոգման ջրանցքի վերականգնման համար հատկացվել է 76 057 լարի։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Թամարիսում վերականգնողական ջրանցքի երկարությունը 125 մետր է։

«Ջրանցքի մաքրում բետոնե ծածկույթի նստվածքային դասավորությամբ։ Նախագծված ջրանցքի երկարությունը մինչև 0.125 կիլոմետր է։ Համապատասխանաբար, նախագիծը նախատեսում է  ջրանցքի 125 մետրանոց հատված՝ երկաթբետոնե կոնստրուկցիայով, մասնավորապես՝ ուղղանկյունաձև լայնական հատված՝ մոնոլիտ երկաթբետոնով։ Նախագծում ընդունված տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները համաձայնեցվել են Մառնեուլիի մունիցիպալիտետի համապատասխան բաժինների հետ», - նշված է փաստաթղթերում։

Սայմերլոյի և Թամարիսիի մրցույթները հայտարարվել են մայիսի 8-ին։ Դրանց մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան հատ ներկայացնել  մայիսի 24-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։

Հաղթողը պարտավոր կլինի աշխատանքները հանձնել քաղաքապետարանին պայմանագրի կնքումից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում՝ Թամարիսիի դեպքում, իսկ Սայմերլոյի դեպքում՝ 14 օրացուցային օրվա ընթացքում։

Գումարի 100%-ը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google