Մառնեուլիում կոյուղու նախագծի շինարարական աշխատանքների ժամանակ աշխատող է մահացել

Մառնեուլիում կոյուղու նախագծի շինարարության ժամանակ  աշխատող  է մահացել։

Դեպքը տեղի է ունեցել Ջանդարի բնակավայրում։ Ականատեսների վկայությամբ՝ երկու աշխատող ընկել են փոսը։ Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է բժշկական հաստատություն։

Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտմանը։

«Ռադիո Մարնեուլին» փորձում է պարզել տուժածի առողջական վիճակը կլինիկայում։ Նյութը կթարմացվի, հենց որ հասանելի լինի տեղեկատվություն։

Մառնեուլիում և նրա գյուղերում ջրամատակարարման և կոյուղու նախագիծը սկսվել է 2019 թվականին։ Նախագծի շրջանակներում փորվել են ճանապարհներ, վնասվել են ենթակառուցվածքները, վնասվել են հասարակական տրանսպորտը և մասնավոր մեքենաները։ Սկզբում «Աքելիք Գրուպ» ընկերությունը պետք է ավարտեր նախագիծը մինչև 2021 թվականի մարտը, սակայն չկարողացավ կատարել իր պարտավորությունները, այդ իսկ պատճառով 55 940 022 դոլար արժողությամբ նախագիծը կասեցվել է։

Ջրամատակարարման ընկերությունը նոր պայմանագիր է կնքել թուրքական և չինական ընկերությունների հետ։ Աշխատանքներն իրականացնում են Չինաստանի գեո-ինժեներական կորպորացիան (CGC) և «POLAT Yol Yapi Sanayi ve Ticaret Anonim Sirkei» ընկերությունները։

Նախագիծը կարժենա ավելի քան 135 միլիոն լարի՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Դրա շրջանակներում կառուցվում են նոր ջրամատակարարման ցանց, պոմպակայան, ջրամբարներ, նոր կոյուղու ցանց և ժամանակակից չափանիշներին համապատասխանող մաքրման կայան։

Նախագծի ավարտից հետո Մառնեուլիի բնակչությունը պետք է ապահովված լինի 24-ժամյա ջրամատակարարմամբ և նոր կոյուղու ենթակառուցվածքներով։

Լուսանկարը՝ Ջեյհուն Մուհամեդալի


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google