Մառնեուլիի եպիսկոպոսի հայտարարության հիման վրա դատախազությունը հետաքննություն է սկսել կանխամտածված սպանության նախապատրաստման հոդվածով

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս, Նորին Գերազանցություն Գիորգի Ջամդելիանիի հայտարարության հիման վրա։



Դատախազության հայտարարության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 18,108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանության նախապատրաստմանը։

«Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանիի կողմից տարբեր լրատվամիջոցներով տարածված հայտարարության հիման վրա, որում նա խոսում է իր կանխամտածված սպանության փաստի մասին։

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 18,108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն)։
Հետաքննության շրջանակներում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները»։ - ասվում է դատախազության հայտարարության մեջ

Այսօր՝ հունիսի 8-ին, եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին պատարագի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի կառավարության անդամներից մեկը պլանավորում էր սպանել իրեն: Եպիսկոպոսի խոսքով՝ պաշտոնյայի հետ աշխատել է միանձնուհի, որին հանձնարարվել էր թունավորել եպիսկոպոսին:
Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոսը չի նշում բարձրաստիճան պաշտոնյայի անունը, բայց բացատրում է, որ նա արդեն ենթարկվել է ֆիզիկական հարձակման, որից հետո փախել է Մառնեուլից՝ իր սեփական թիկնապահի ուղեկցությամբ:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები