Մառնեուլիի սակրեբուլոն հունիսի 12-ին կքննարկի 4 հարց

Հունիսի 12-ին Մառնեուլիի  սակրեբուլոյում նիստ կանցկացվի։

Քաղաքային խորհրդի գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ պատգամավորները կքննարկեն օրակարգում ընդգրկված 4 հարց։

Այդ թվում՝ Կույրերի միության նամակը, 2025 թվականի վառելիքի և կանչերի սահմանաչափերի որոշման հարցը, անհատական ​​զարգացման ծրագիրը և համայնքում կանանց և երեխաների հարցերով զբաղվող քաղաքային խորհրդի ստեղծումը։

ՕՐԱԿԱՐԳ

1. Վրաստանի կույրերի միության 2025 թվականի մայիսի 4-ի թիվ 34 նամակի քննարկման վերաբերյալ։
/Խոսնակ ՝  Թեոնա Պարջյանի/
2. Մարնեուլիի  սակրեբուլոյի  2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՝ «Մառնեուլիի քաղաքապետարանի 2025 թվականի վառելիքի և կապի սահմանաչափերը որոշելու մասին»։
/Խոսնակ ՝ Մամուկա Շուբիթիձե/
3. Անհատական ​​զարգացման մանրամասն պլանի մշակումը սկսելու որոշման վերաբերյալ համաձայնության գալու մասին։
/Խոսնակ Ադիլ Ալիև/
4. Մարնեուլիի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հարցերով  քաղաքային խորհրդի ստեղծման, դրա կազմավորման և կանոնակարգի հաստատման մասին։
/Խոսնակ Իա Էսեբուա/

Մառնեուլիի մունիցիպալիտետի խորհրդի նիստը տեղի կունենա քաղաքապետարանի շենքում ժամը 12:00-ին։ Նիստերը բաց են, և յուրաքանչյուրը կարող է մասնակցել։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები