Մառնեուլիի դպրոցներում ամառային արձակուրդները կմեկնարկեն հունիսի 13-ին

Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցներում ամառային արձակուրդները կսկսվեն հունիսի 13-ին:

Կրթական հաստատությունները նախկինում ամեն տարի ուսումնական տարին ավարտում էին հունիսի 15-ին, սակայն այս ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային օրերի հետ, և աշակերտների համար  արձակուրդնեը   այս տարի կմեկնարկեն  հունիսի 13-ից:

Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է տեղական ռեսուրսկենտրոնի ղեկավար Ալի Գախրամանովը, ուսուցիչները չեն հանգստանա աշակերտների հետ միասին, նրանց արձակուրդը կսկսվի հուլիսի 4-ին, և նրանք կվերադառնան դպրոց սեպտեմբերի 1-ին:

Նոր 2025-2026 ուսումնական տարին դպրոցներում կսկսվի սեպտեմբերի 15-ին:

Մառնեուլիում գործում է ընդհանուր առմամբ 74 հանրակրթական դպրոց:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები