«Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ Վրաստանի
խորհրդարանի կողմից 2024 թվականի հուլիսին ընդունված
փոփոխություններով «Ընդհանուր կրթության մասին» օրենքում՝ պարտադիր
բազային կրթության տևողությունը մեկ տարով երկարացվել է։ Այսուհետ այն
կկազմի ոչ թե 9, այլ 10 դասարան։
2025–2026 ուսումնական տարուց Վրաստանի բազային դպրոցներում
սովորողները կսովորեն 10 տարի։ Օրենքում կատարված փոփոխությունների
համաձայն՝ Վրաստանի կրթական համակարգը ունի երեք աստիճան․
տարրական կրթություն՝ 1-ից 6-րդ դասարան,
բազային կրթություն՝ 7-ից 10-րդ դասարան,
միջնակարգ կրթություն՝ 11-րդ և 12-րդ դասարաններ։
Ռադիո «Մառնեուլիին» Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնից հայտնել են,
որ տարածաշրջանի մակարդակով գործում է 17 դպրոց, որտեղ աշակերտները
կարող են ստանալ միայն բազային կրթություն։ Համապատասխանաբար՝ այս
դպրոցներում ուսումը կերկարաձգվի մինչև 10-րդ դասարան՝ նախկին 9-ի
փոխարեն։
Մառնեուլիի բազային դպրոցների ցուցակը հետևյալն է ՝
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալավար գյուղի հանրային
դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղկուլա գյուղի հանրային
դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ախոլալո գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Բայտալո գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Բեյթարաբչա գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Գյուլիբաղ գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Դիդի Բեգլիար գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Թազաքենդի №2
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Իմիրի գյուղի հանրային
դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթ գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ուլաշլո գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ղիզիլաջլո №2 գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծոփի գյուղի
հանրային դպրոց
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Խանջիգազլո
գյուղի հանրային դպրոց
- Մառնեուլի քաղաքի №7 հանրային դպրոց
Նշենք, որ ընդհանուր առմամբ Մառնեուլիի տարածքում գործում է 74
հանրային դպրոց։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան