Կարմիր կամրջի վրա կկառուցվի կարանտինային գոտի
Այսուհետ բոլոր այն քաղաքացիները , ովքեր մուտք կգործեն Վրաստան, անկախ նրանից թե որտեղից են գալիս կանցնեն կարանտին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին։

Չիկովանիի խոսքով ՝ վերոնշյալ որոշման համաձայն , սահմանային անցակետերին մոտ կկառուցվեն կարանտինային գոտիներ։ Տվյալ սահմանային գոտիներն են՝ Լարս, Կարմիր կամուրջ և Սարփի։

Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտնել է , որ ցամաքային գոտիներով մուտքը մեծացել է և սահմանների մոտ կարանտինային գոտիների կառուցումը հենց դրանով է պայմանավորված։

Հիշեցնենք , որ Մառնեուլիում Կարմիր կամրջի մոտակայքում գտնվող կարանտինային հյուրանոցը ընտրվել է մարտի 4-ին։ Այդ ժամանակ Մառնեուլիի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեն ասել է , որ սա դեռ չի նշանակում , որ կարանտինային գոտին կկառուցվի հենց Կարմիր կամրջի վրա, բայց այսօր ՝ մարտի 20-ին կառավարության որոշմամբ կարանտինային գոտին կկառուցվի հենց Կարմիր կամրջի վրա։


20․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝Մարգարիտա Միսկարյան


Print