Մառնեուլիում կփակվեն բոլոր առևտրային և բիզնես օբյեկտները, բացառությամբ մի քանիսի
Մառնեուլիում կփակվեն բոլոր առևտրային և բիզնես օբյեկտները, բացառությամբ մի քանիսի
Մառնեուլիում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով բոլոր առևտրային և բիզնես օբյեկները կփակվեն ՝ բացառությամբ դեղատներից և մթերային խանութներից։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին ասել է, որ քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը քայլ առ քայլ նախազգուշացնում է բոլոր բիզնես-օպերատորներին։

«Կփակվեն ավտոլվացակայանները և այլ օբյեկտներ , բայց ամենակարևորն այն է , որ բիզնեսօպերատորները առանց քաղաքապետարանի ներկայացուցիչների այցի, անձամբ են փակել օբյեկտները ՝ ցուցաբերելով պատասխանատվություն»,- ասել է Զաուր Դարգալին։
Հատկանշական է , որ կփակվի նաև Մառնեուլիի շուկայի տարածքը, բայց առայժմ քաղաքապետը չգիտի ամբողջապես կփակվի շուկան թե հագուստի և կենցաղային իրերի բաժինները։

Հիշեցնենք , որ Մառնեուլիում , մարտի 18-ին դադարեցվել է բոլոր տեսակի հասարակական տրանսպարտային միջոցների աշխատանքը։
Վրաստանում առձանագրվել է կորոնավիրուսի վարակման 43 դեպք։ 1575 անձ գտնվում է կարանտինում, իսկ 275-ը ստացիոնար հսկողության տակ։


20․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան


Print