Վրաստանում կորոնավիրուսիրց առաջին մահացածը Մառնեուլիի-Բոլնիսի կլաստերին է պատկանում
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի մահվան առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է TSMU-ի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին։
Մահացածը 79-ամյա կին է , որը Մառնեուլիի-Բոլնիսի կլաստերից է։
Լևան Ռատիանիի խոսքով, պացիենտը մահացել է այսօր կլինիկայում 09։00-ի սահմանում։
«Կինը ծանր հիվանդություններ է ունեցել։ Ունեցել է սրտի անբավարարություն, զարկերակային գերճնշում, քաշի կտրուկ նվազում»,- ասել է Լևան Ռատիանին։
79 ամյա կինը համալսարանական կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին։
Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 156 մարդու մոտ, որից 28-ը առողջացել են ։
04/04/2020

Print
თეგები: covid-19