Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
ձեռք բերել կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեքենա։
Մառնեուլիի քաղաքապետարանը 328 հազար 700 լարիի մրցույթ է հայտարարել
կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեկ մեքենայի գնման համար։
Մրցութային առաջարկի համաձայն՝ կոյուղու մեքենան պետք է արտադրված
լինի 2023 թվականին։
«
Գնման օբյեկտի երաշխիքային ժամկետը 2 տարուց ոչ պակաս կամ
200000 կմ-ից ոչ պակաս է։ (Որը կկատարվի առաջինը) Երաշխիքային
ժամանակահատվածում մեքենան պետք է սպասարկվի օրիգինալ մասերով: Սեպտիկ
բաքի երաշխիքը պետք է երկարացվի ընդունման ակտը ստորագրելուց հետո
առնվազն 1 տարով։ - նշված է մրցույթի նկարագրության
մեջ։
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 2023 թվականի
մարտի 15-ին հայտարարել է կոյուղու բեռնատարի գնման մրցույթ։ Նույն
մրցույթը, բայց ավելի ցածր գնով, Մառնեուլիի քաղաքապետարանը
հայտարարել էր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։
Առաջին մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որով
քաղաքապետարանը նախատեսել էր 180 հազար լարիով կոյուղու մաքրման
մեքենա գնել։ Այդուհանդերձ, Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է
նշված մրցույթը դադարեցված՝ կոյուղաջրերի ճնշման լվացման պարամետրերը
չնշելու պատճառով։
«
Նշված տեխնիկական բնութագրերում և գների աղյուսակում նշված
չեն ճնշման լվացման մեքենայի պարամետրերը, որն այսօրվա դրությամբ
հանդիսանում է Մառնեուլիի քաղաքապետարանի կոյուղու լվացման անհրաժեշտ
բաղադրիչներից մեկը։ Տեխնիկական բնութագրերը ներառում են միայն
պոմպային բնութագրերը»։ - Քաղաքապետարանի գույքի կառավարման
և նյութատեխնիկական աջակցության ծառայության առաջնային կառուցվածքային
ստորաբաժանման ղեկավար Ագիլ Ամիրջանովն այսպես է բացատրում մրցույթի
դադարեցման պատճառը Մառնեուլիի քաղաքապետին գրված զեկույցում։
2023 թվականի մարտի 15-ին հայտարարված մրցույթում Մառնեուլիի
մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը կոյուղատար մեքենայի
տեխնիկական բնութագրերին ավելացրել է լվացման պարամետրեր, իսկ գնման
գումարն ավելացրել է 148 700 լարիով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան