Տեղի բնակչությունը սպասում է Մառնեուլիի մունիցիպալիտետի
Շուլավերի գյուղում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածների ազատ
արձակմանը։
Նրանք հայտարարում են, որ չեն ցրվի մինչև ձերբակալվածների ազատ
արձակումը։
Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել են Ներքին գործերի
նախարարությունից, իրավապահ մարմինները երկու անձի են ձերբակալել
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածի
համաձայն։
Այս հոդվածը վերաբերում է ոստիկանությանը անհնազանդությանը։
Տեղի ֆերմերները հավաքվել էին առավոտից և պահանջում էին հանդիպում
Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմայիլովի հետ՝ իրենց արտադրանքի վաճառքի
հետ կապված խնդիրների պատճառով։
Սակայն, չնայած նրանց խնդրանքին, քաղաքապետը չի ժամանել դեպքի վայր,
ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը
և մայրուղին փակելու փորձի։
Ավելի ուշ փոխքաղաքապետ Գիորգի Գոդաբրելիձեն հանդիպել է ցուցարարների
հետ և դեռևս գտնվում է դեպքի վայրում։