2026 թվականի 6 ամսում Քվեմո Քարթլիում ծնվել է 1 982 երեխա
Վրաստանում 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին կենդանի ծնվածների թվաքանակը կազմել է 17 509 երեխա։
Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազած ցուցանիշ է։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կեսին երկրում կենդանի ծնված երեխաների քանակը կազմել է 17 719։

Բացի այդ, Ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) փոխանցմամբ՝ այս տարվա առաջին կեսին մահացել է 22 224

մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 22 718։

Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին կեսին բնական աճը (կենդանի ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը) սահմանվել է -4 715 մարդ։ Բնական աճի դրական ցուցանիշ գրանցվել է Թբիլիսիում (424) և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (330)։

2026 թվականի առաջին 6 ամսում գրանցվել է ամուսնության 10 006 և ամուսնալուծության 6 095 դեպք։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ամենաշատ երեխաներն այս տարի ծնվել են Թբիլիսիում (բնակչության թվաքանակից ելնելով), իսկ ամենաքիչը՝ Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։

Ավելի կոնկրետ, «Բիզնեսպրեսնյուսը» ներկայացնում է, թե որ տարածաշրջանում քանի երեխա է ծնվել 2026 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում ՝

  • Թբիլիսի - 6 889
  • Աջարիա - 2 061
  • Իմերեթի - 1 985
  • Քվեմո Քարթլի - 1 982
  • Կախեթի - 1 165
  • Սամեգրելո և Զեմո Սվանեթի - 1 043
  • Շիդա Քարթլի - 992
  • Սամցխե-Ջավախեթի - 621
  • Գուրիա - 352
  • Մցխեթա-Մթիանեթի - 343
  • Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի - 76
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google