Վրաստանում միջին աշխատավարձն աճել է մինչև 2 165 լարի. որ ոլորտներում է ամենաբարձր վարձատրությունը

2025 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ

աճել է 9.9 տոկոսով (194.5 լարիով) և կազմել 2 165.2 լարի․ այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրության  ծառայության (Սաքստատ) զեկույցում:

2025 թվականին նախորդ տարվա համեմատ աշխատավարձերի աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում: Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձը եղել է հետևյալ ոլորտներում.

• Ֆինանսական

և ապահովագրական գործունեություն - 4 123.6 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 12.1 տոկոսով),

• Տեղեկատվություն և կապ - 4 042.6 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 3.0 տոկոսով),

• Շինարարություն - 3 026.1 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 13.5 տոկոսով):


Միևնույն ժամանակ, «Սաքստատի» տվյալներով, 2025 թվականին կանանց միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 743.4 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2 586.5 լարի: Կանանց աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 151.8 լարիով (9.5%), իսկ տղամարդկանցը՝ 245.9 լարիով (10.5%): Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց միջին ամսական աշխատավարձը:

2025 թվականին պետական հատվածի  աշխատավարձն աճել է 12.8 տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում՝ 8.7 տոկոսով՝ կազմելով համապատասխանաբար 1 895.4 և 2 301.0 լարի: 2025 թվականին վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում 405.6 լարիով (17.6%) ցածր է եղել ոչ պետականի համեմատ:

«2025 թվականին վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձը ձեռնարկատիրական (բիզնես) հատվածում աճել է 173.9 լարիով (8.6%) և կազմել 2 198.4 լարի: Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձն արձանագրվել է տեղեկատվության և կապի (4 097.1 լարի, նախորդ տարվա համեմատ աճել է 2.2 տոկոսով), ինչպես նաև մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության (3 340.7 լարի, նախորդ տարվա համեմատ աճել է 6.1 տոկոսով) ոլորտներում:

2025 թվականին ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում միջին ամսական աշխատավարձը անցյալ տարվա համեմատ ավելացել է 233.7 լարիով (12.5%) և կազմում է 2 100.5 լարի: Ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձ ունեն ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում զբաղվածները»,- նշված է «Սաքստատի» տվյալներում:

Միջին աշխատավարձն ամենաբարձրն է Թբիլիսիում (2 565 լարի) և Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանում (1 975 լարի), իսկ ամենացածրը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում (1 138 լարի):

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google